-
19.11.2016|
10:14
Վերջին 10-15 օրերին Հայաստանում A տիպի H3 ենթատեսակի վիրուսի շտամ է արձանագրվել: Մինչ այդ Հայաստանում գրիպի վիրուս չի բացահայտվել՝ մամուլի ասուլիսում տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:
-
19.11.2016|
10:13
Վրաստանի խորհրդարանի 9-րդ գումարման առաջին նիստը անցել է բողոքի ակցիայի ֆոնին, որի կարգախոսն էր «Իրական քաղաքականություն վարիր»։
-
19.11.2016|
10:12
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի հյուսիսային մասում առնվազն 231 տուն է վառվել, հայտարարել է Հյուսիսային Ջակարտայի հրշեջ անվտանգության ղեկավար Սատրիադի Բիլլի Գունավանը:
-
19.11.2016|
10:11
Պետք է բյուջեի նախագծին մոտենալ այն տեսլականով, որ Հայաստանի կառավարությունը նույնիսկ ընտրություններին ընդառաջ ներկայացրել է ոչ թե պոպուլյար, այլ՝ իրատեսական բյուջե՝ ԱԺ արտահերթ նիստում 2017-ի բյուջեի նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
-
19.11.2016|
10:10
Ռուսաստանին մեկուսացնելու հնարավորություններ չկան, անհրաժեշտ է նրա հետ հարաբերություններ հաստատել՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ Բրյուսելում ելույթ ունենալով Մարշալի գերմանական հիմնադրամում:
-
19.11.2016|
10:06
Եվրոպական ներդրումային բանկը 50 մլն եվրո վարկ կտա հայկական փոքր և միջին ձեռնարկությունների ծրագրերը ֆինանսավորելու նպատակով` հիմնականում գյուղմշակման, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում:
-
19.11.2016|
10:03
25 տարի առաջ փլուզվեց ԽՍՀՄ-ը՝ իրենից ռուսներին թողնելով Հիտլերին հաղթելու հպարտությունը, ազգային քաղաքականության ավերակները և անվերջանալի վիճաբանություններ արժեքային համակարգի մասին Die Zeit-ում գրում է ռուս պատմաբան Ալեքսեյ Միլլերը:
-
19.11.2016|
10:00
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի առաջադրումը նախագահ ստիպում է սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Զիգմար Գաբրիելին կողմնորոշվել ԳԴՀ կանցլերի թեկնածուի հարցում ծրագրված ժամկետից շուտ՝ գրում է Մաջիդ Սատարը Frankfurter Allgemeine-ում:
-
18.11.2016|
18:59
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի վարած քաղաքականությունում կգերակայի առողջ մտածողությունը՝ նկատելով, որ հունվարի 20-ից ռուս-ամերիկյան հարաբերություններում որոշիչ դերակատարում կունենա նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը:
-
18.11.2016|
18:58
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում պահել սիրիացի և իրաքցի գաղթականներին, եթե Եվրամիությունը հրաժարվի վավերացնել Թուրքիայի հետ վիզային ռեժիմի չեղարկման համաձայնագիրը՝ գրում է թուրքական «Հաբեր Թյուրք» կայքը: