-
16.11.2016|
15:36
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կհամալրի ՀՀԿ շարքերը՝ լրատվամիջոցների հետ հանդիպմանը նա հայտնել է, որ առաջիկա օրերին անդամակցության դիմում է ներկայացնելու:
-
16.11.2016|
15:35
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հրամանով՝ Գևորգ Ալթունյանը նշանակվել է պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար:
-
16.11.2016|
15:34
Նոյեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 85 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 1100 կրակոց:
-
16.11.2016|
15:32
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Իրանի նկատմամբ պատժամիջոցների օրենքը վերականգնելու և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի աջակիցների նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու օրինագծին, որը դեռ պետք է հաստատվի Սենատում և որի գործողության ժամկետը 10 տարի է, թույլ է տալիս ԱՄՆ-ին պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ, եթե չկատարի միջուկային համաձայնագրի դրույթները:
-
16.11.2016|
13:20
Նոյեմբերի 16-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում երիտասարդական տոների շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում ուսանողական կառույցների ներկայացուցիչների և ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի միջև։
-
16.11.2016|
12:45
Թուրքական Son dakika կայքի փոխանցմամբ՝ Անկարայում Իսրայելի դեսպան է նշանակվել է Էյթան Նաեհը, որ 1990-ական թվականներին աշխատել է Թուրքիայում Իսրայելի դեսպանատանը:
-
16.11.2016|
12:43
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ քննարկել է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների պահպանման անհրաժեշտությունը։
-
16.11.2016|
12:41
ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփն իր նախագահության վաղ փուլում արտաքին քաղաքականության ոլորտի գլխավոր գերակայություններից մեկը կդարձնի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ոչնչացումը՝ հայտարարել Է Թրամփի հանգուցային խորհրդականներից մեկը՝ Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Ռուդոլֆ Ջուլիանին, ելույթ ունենալով The Wall Street Journal-ի կազմակերպած խորհրդաժողովում:
-
16.11.2016|
12:40
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Եվրամիությանն անդամակցելու գործընթացի շուրջ վերջին շրջանում հնչեցված կարծիքների առնչությամբ խիստ խոսքեր է հնչեցրել կառույցի և դրա անդամների վերաբերյալ՝ տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
-
16.11.2016|
12:39
Հայաստանում ՆԱՏՕ-ի հերթական շաբաթն է անցկացվում: Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար, դեսպան ՈՒիլյամ Լահյուն ասել է. «ՈՒրբաթ օրը մենք քննարկել ենք ՆԱՏՕ-ի հետ անհատական գործընկերության գործողության ծրագիրը, և որևէ մտահոգություն չունեմ Հայաստանի և ՆԱՏՕ-ի ամուր գործընկերության վերաբերյալ»: