-
16.11.2016|
00:22
Լեհաստանում արտաշիրմել են 2010-ին Սմոլենսկի մոտ ավիավթարի հետևանքով զոհված նախագահ Լեխ Կաչինսկու և նրա կնոջ՝ Մարիի մարմինները:
-
16.11.2016|
00:21
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Թուրքիայում հանդիպել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, որից հետո կողմերը մամուլի ասուլիս են տվել:
-
16.11.2016|
00:20
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ ՈՒլյուկաևի ձերբակալության հարցը:
-
16.11.2016|
00:17
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ծավալուն հարցազրույց է տվել իսպանական EFE պարբերականին, որում անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտությանը։
-
16.11.2016|
00:16
Associated Press-ը հաղորդում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ժամանել է Աթենք։ Հունաստանը առաջին երկիրն է, որը Օբաման այցելում է նախագահի պաշտոնում իր վերջին ուղևորության ընթացքում։
-
16.11.2016|
00:15
«Ֆարս» գործակալության փոխանցմամբ, Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով, հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան։
-
15.11.2016|
21:28
Ոմանք այնպիսի արհեստական ջանասիրությամբ ու անմիտ կոպտությամբ են «պաշտպանում» շրջանառության մեջ դրված զինվորի սոցիալական աջակցության ծրագիրը, որ ակամա կարող ես կասկածել դրա արդյունավետության հարցում:
-
15.11.2016|
18:12
Հայտնի են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) լավագույն ուսանողները: «ՀՊՏՀ լավագույն ուսանող-2016» անվանակարգին արժանացած բակալավրիատի և մագիստրատուրայի 30 ուսանողներ նոյեմբերի 15-ին պարգևատրվեցին «Լավագույն ուսանող» հուշամեդալով և պատվոգրով:
-
15.11.2016|
17:24
«Եվրոպա 2017»-ի որակավորման փուլում Արամ Ոսկանյանի գլխավորությամբ գործող Հայաստանի մինչև 19 տարեկանների ընտրանին յուրաքանչյուր խաղակեսում բաց թողնելով երկուական գնդակ՝ սեփական հարկի տակ 4:0 հաշվով զիջեց Հունգարիայի հավաքականին:
-
15.11.2016|
15:31
Իրաքի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի անդամ Ալ-Ռուբային առաջարկել է թուրքական զորամիավորումները երկրից հանել ռազմական միջոցներով՝ տեղեկացնում է Hurriyet-ը։