-
14.11.2016|
21:10
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը դրսևորեց միմյանց նկատմամբ կողմերի փոխադարձ հարգանքը, հայտնում է ԱՄՆ-ի ապագա նախագահի աշխատակազմը:
-
14.11.2016|
21:07
ԵՄ-ն չպետք է Թուրքիայի իշխանություններին դեմ տա պատին, երկրում իրադարձությունների նկատմամբ արձագանքը չպետք է չափազանցված լինի, ասել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը։
-
14.11.2016|
21:06
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ասել է. «Անխոս, մեզ հաճելի են որոշ հայտարարություններ, որոնք վկայում են այլ երկրների, այդ թվում՝ մեզ հետ հարաբերությունների կարգավորման պատրաստակամության մասին»:
-
14.11.2016|
21:05
Ընդդիմադիր պատգամավորներն այսօր «ցինիզմ» և «մուրացկանություն» որակեցին քաղաքացիներից ամսական 1000 դրամ պահելու իշխանությունների նախաձեռնությունը:
-
14.11.2016|
21:04
Պաշտպանության նախարարությունը նախաձեռնում է հանրային քննարկումների շարք` հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների և մտավորականության ներկայացուցիչների մասնակցությամբ:
-
14.11.2016|
21:03
ԱՄՆ 45-րդ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը կատարված առաջին նշանակումների մասին:
-
14.11.2016|
21:02
Դոնալդ Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո երկրից արտաքսել երեք միլիոն անօրինական ներգաղթյալներին՝ նախագահ ընտրվելուց հետո առաջին ծավալուն հարցազրույցում:
-
14.11.2016|
21:01
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը տեղեկացնում է, որ «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ, նախարարությունը հայտարարում է մրցույթ մասնավոր ներդրողի ներգրավմամբ «Նաիրիտ գործարանի» արտադրական ենթակառուցվածքների վերագործարկման նպատակով։
-
14.11.2016|
21:00
«Գիտեք արդեն, որ մենք միասնաբար արձագանքեցինք Թուրքիայում ծավալված վերջին իրադարձություններին` ժողովրդադեմոկրատական կուսակցության ղեկավարների ձերբակալությանը: ԵՄ անդամ 28 պետությունների անունից մենք մեր մտահոգությունն ենք հայտնել Թուրքիայում խոսքի ազատության վիճակի և մահապատժի հնարավոր վերականգնման շուրջ ծավալված բանավեճի առթիվ»:
-
14.11.2016|
20:58
Իրանի նավթի և արտաքին առևտրի փոխնախարարը հայտարարել է, որ այս շաբաթ ռուսաստանյան էներգետիկ ընկերությունների ղեկավարներից բաղկացած պատվիրակություն է ժամանելու Թեհրան՝ բանակցելու նավթային հնարավոր գործարքների շուրջ: