-
14.11.2016|
11:21
ԱՄՆ նախագահական ընտրություններում պարտված Հիլարի Քլինթոնին 1000 կարմիր վարդ են ուղարկել Ultraviolet կազմակերպության ներկայացուցիչները, որ պայքարում են կանանց իրավունքների համար և դեմ են հասարակությունում սեքսիզմի դրսևորումներին։
-
14.11.2016|
11:20
Հայաստանում նոյեմբերի 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, նոյեմբերի 16-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 17-ին և 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, 18-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
-
14.11.2016|
11:10
Շուտով ԵՄ իստեբլիշմենտը դժվար քննություն է անցնելու ընտրություններով: Դոնալդ Թրամփի հաղթանակը, որ բազմապատկեց Բրեկզիտի արձագանքը, չի՞ դառնա այն ցունամին, որ իր հետ կտանի Եվրոպայի քաղաքական էլիտային:
-
14.11.2016|
11:07
Ամբողջ շաբաթ իտալական մամուլն ու սոցցանցերը ակտիվորեն քննարկում էին Դոնալդ Թրամփի ու Սիլվիո Բեռլուսկոնիի նմանությունը: Քննարկումն ի սկզբանե երգիծական էր: Պատասխանելով Corriere della Sera-ի հարցերին՝ նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին՝ նախընտրեց կենտրոնանալ իր ու Թրամփի կենսագրության նմանության վրա:
-
13.11.2016|
19:39
Մեծ Բրիտանիայի Անկախության կուսակցության նախագահ Նայջել Ֆարաջը դարձել է առաջին բրիտանացի քաղաքական գործիչը, որ հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
-
13.11.2016|
19:39
Բուլղարիայում տեղի ժամանակով 7:00-ին (մեր ժամանակով՝ 9:00) սկսվել է նախագահի ընտրությունների երկրորդ փուլը: Թեկնածուները երկուսն են՝ Բուլղարիայի սոցիալիստական կուսակցության թեկնածու, երկրի ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Ռումեն Ռադևը և իշխող կուսակցության թեկնածու, խորհրդարանի խոսնակ Ցեցկա Ցաչևը:
-
13.11.2016|
19:38
Նոյեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը հակառակորդը ՊԲ հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի վրա կիրառել է 60- միլիմետրանոց ականանետ (17 արկ) և ձեռքի հակատանկային նռնականետ (9 արկ):
-
13.11.2016|
19:36
Նոյեմբերի 12-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց ունեցավ ՈՒկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինի հետ:
-
13.11.2016|
19:35
Հանդիպումներ են անցկացվել նաև ԳԴՀ տնտեսական զարգացման և համագործակցության նախարարությունում, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի գծով գերմանական գործարարների ասոցիացիայում, «Ֆրիդրիխ Էբերթ» հիմնադրամում:
-
13.11.2016|
19:31
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվություն է որակում Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունը, թե անցած գիշեր ղարաբաղյան կողմը կիրառել է 60 և 82-միլիմետրանոց ականանետեր։