-
12.11.2016|
21:25
ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելը կարող է սպառնալիքի տակ դնել ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հարաբերությունները՝ Լյուքսեմբուրգում համաժողովի ժամանակ ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան- Կլոդ Յունկերը:
-
12.11.2016|
21:24
Մենք գործ ունենք մի սուբյեկտի հետ, որից միշտ սպասելի են հնարավոր արկածախնդիր քայլեր, «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով երեկ առավոտվանից շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի իրականացրած սադրիչ գործողությունների վերաբերյալ հարցին:
-
12.11.2016|
21:23
ՀՀ նախագահը Ծաղկաձորում ներկա է գտնվել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 14-րդ առաջնության բացման արարողությանը, որին մասնակցում են 400 գիտակ՝ 23 երկրից:
-
12.11.2016|
21:22
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին արժանացել է Բոննի միջազգային մրցանակին՝ ժողովրդավարության զարգացման գործում ներդրած ջանքերի համար:
-
12.11.2016|
21:14
Նոյեմբերի 11-ի ժամը 12:15-ից սկսած Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում լարվածությունը պահպանվել է նոյեմբերի լույս 12-ի գիշերը:
-
12.11.2016|
16:08
ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո աշխարհի զարգացումն այլ ընթացք կստանա։
-
12.11.2016|
16:07
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական առաջնահերթությունները կարող են հեռացնել ԱՄՆ-ը հիմնական եվրոպական սկզբունքներից՝ Deutsche Welle հեռուստառադիոընկերության հետ հարցազրույցում հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին։
-
12.11.2016|
16:06
ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը, որ ընտրարշավում հայտարարել էր նախագահ Բարաք Օբամայի առողջապահական բարեփոխման չեղարկման մտադրության մասին, ասել է, որ պատրաստ է պահպանել Obamacare բժշկական ապահովագրության համակարգի որոշ տարրեր։
-
12.11.2016|
16:05
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստվում է վերջին միջազգային այցին, որը կսկսվի նոյեմբերի 14-ին:
-
12.11.2016|
16:04
Նոյեմբերի 11-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի գործընկերության և համագործակցային անվտանգության կոմիտե-Հայաստան ձևաչափով նիստը, որը նախագահում էր Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը: