-
12.11.2016|
16:02
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Դոնալդ Թրամփի հետ առաջին հեռախոսազրույցն է ունեցել նրա հաղթանակից հետո։ «Գլխավոր քատուղարը ողջունել է դժվար ընտություններից հետո ընտրված նախագահ Թրամփի միասնության կոչերը»,-ասվում է ՄԱԿ-ի մամլո ծառայության հաղորդագրությունում։
-
12.11.2016|
16:01
Հերացի փողոցում գտնվող բենզալցակայանում հրդեհ է բռնկվել: Ժամը 10.08-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հերացու փողոցում գտնվող CPS բենզալցակայանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
-
12.11.2016|
16:00
Սիրիայի կառավարական զորքերը ժողովրդական աշխարհազորի ջոկատների հետ համատեղ վերադարձրել են վերահսկողությունը հոկտեմբերի վերջին զավթված Հալեպի արևմտյան Ալ-Ասադ թաղամասի նկատմամբ։
-
12.11.2016|
15:59
Սորոնբայ Ժենբեկովը նշանակվել է Ղրղզստանի վարչապետ: Պետության նախագահ Ալմազբեկ Աթամբաևը նոյեմբերի 11-ին ստորագրել է նրա նշանակման հրամանը:
-
12.11.2016|
15:58
Կանադացի երգիչ և բանաստեղծ Լեոնարդ Քոհենին հուղարկավորել են Մոնրեալում՝ մինչ մահվան լուրը հանրայնացնելը:
-
12.11.2016|
15:56
Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելու դեմ հանդես եկողները երրորդ օրն է՝ բողոքի ցույցի են դուրս գալիս ԱՄՆ մի քանի քաղաքներում, հայտնում է Reuters-ը:
-
12.11.2016|
15:54
ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը պաշտպանության նախարարի պաշտոնի պոտենցիալ թեկնածուների ցուցակում ներառել է սենատոր Քելլի Այոթին:
-
12.11.2016|
15:53
Նոյեմբերի 12-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի նախարար, կառավարության հատուկ բանագնաց Շրի Աշոկ Գաջապաթի Ռաջուի հետ:
-
12.11.2016|
15:51
Facebook-ը սխալմամբ հաղորդել է իր օգտատերերի մահվան մասին՝ նրանց էջերում մահախոսական հրապարակելով:
-
12.11.2016|
15:49
Ֆուտբոլի աշխարհի 2018-ի առաջնության ընտրական մրցաշարի 4-րդ տուրում ուրբաթ երեկոյան Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում 3:2 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ E խմբի առաջատար Չեռնոգորիայի նկատմամբ: