ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որին մասնակցում են Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և ՈՒկրաինան, կանցկացվի 2017-ի վերջին՝ ասել է ԵՄ-ի ներկայացուցիչը, որ չի ցանկացել իր անունը նշվի:
Պաղեստինի վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասն առաջարկում է պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման նոր մեխանիզմ ստեղծել՝ ձևաչափին մասնակից պետությունների թվի ընդլայնմամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստի անցկացման կապակցությամբ:
Հասարակությունը պետք է կոռուպցիան վերացնելուն զուգահեռ նվազեցնի ու կասեցնի կախվածությունն այն մարդկանց փողերից, ում փողերի հանդեպ ինքը չունի վստահություն:
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» նախագիծը, որը ներկայացրել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում 4 հազար անտուն մարդ է ընդունել 22 երկրներից և աշխարհի քրիստոնյաների անունից ներողություն հայցել իրենց խնդիրների նկատմամբ անուշադրության համար:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հաղորդմամբ, այսօր ժամը 12:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Յարըմջա) և հյուսիսային (Թալիշ) ուղղություններով հակառակորդի ականանետային հարվածները որոշակի ընդմիջումներով շարունակվել են մինչև 15:30-ը:
ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը «Ինտերֆաքս» լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է, թե ԱՄՆ ընտրարշավի ժամանակ ռուսաստանցի ներկայացուցիչները կապի մեջ են եղել Թրամփի թիմի հետ:
Աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում խոսել հզորների կողմից աշխարհի վերաբաժանման մասին և այդ տեսանկյունից փորձել գնահատել Սի Ծինփինի, Պուտինի և Դոնալդ Թրամփի եռակողմ հանդիպումը Չինաստանում, դեռ շատ վաղաժամ է տարբեր նկատառումներով...