-
11.11.2016|
23:50
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններին՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու գլխավորությամբ:
-
11.11.2016|
23:49
Վարչապետ Կարեն Կարապետյանի և գյուղատնտեսական մթերքների արտադրությամբ ու վերամշակմամբ զբաղվող մի շարք ձեռնարկությունների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ քննարկվել են գյուղատնտեսության խնդիրներն ու զարգացման ուղիները:
-
11.11.2016|
23:48
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
-
11.11.2016|
23:47
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ուկրաինական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի Նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ:
-
11.11.2016|
23:45
Օրերս Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակիչների մի մասը հավաքվել և սպառնում էր երթով հասնել մինչև Արտաշատ-Երևան ավտոճանապարհը և փակել այն: Բողոքող քաղաքացիները համայնքի ղեկավարի ընտրություններում պարտված թեկնածու Հակոբ Հասրաթյանի կողմնակիցներն էին, որոնք դժգոհ էին ընտրության արդյունքներից:
-
11.11.2016|
16:52
ԱՄՆ-ը վերահաստատում է վճռական աջակցությունը ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահներին ու բարձր է գնահատում կողմերի հետ անսասան փոխգործակցությունը՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու նպատակով՝ ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Դանիել Բայերը։
-
11.11.2016|
16:49
Մոսկվայում վատ եղանակային պայմաններն անհետևանք չեն մնացել Երևանի հետ օդային հաղորդակցության համար: «Զվարթնոց» օդանավակայանի կայքում ասվում է, որ ժամը 14:00-ի դրությամբ հետաձգվել է Մոսկվա-Երևան 3 չվերթ:
-
11.11.2016|
16:48
Արաբական Միացյալ Էմիրությունները ՀՀ-ի համար մեծ սպառման շուկա է՝ նոյեմբերի 10-ին նշել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
-
11.11.2016|
16:47
Հնագետներն Արցախում, Քարինտակ գյուղի մոտակայքի քարանձավում հայտնաբերել են մարդու 6,5 հազար տարեկան ազդոսկր:
-
11.11.2016|
16:45
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն մտահոգություն է հայտնել Ադրբեջանում հայ փոքրամասնության նկատմամբ ոտնձգությունների և խտրականության դրսևորումների վերաբերյալ՝ ասված է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի Ադրբեջանի վերաբերյալ չորրորդ պարբերական զեկույցի եզրափակիչ դիտարկման մեջ: