-
11.11.2016|
13:23
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին:
-
11.11.2016|
13:22
Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն Դոնալդ Թրամփին շնորհավորել է ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթելու կապակցությամբ:
-
11.11.2016|
13:21
ՄԱԿ-ի աշխատակիցները ահազանգում են, թե Հալեպում սպառվում են սննդի վերջին պաշարները, հարյուր հազարավոր մարդիկ պաշարված են ռուսների աջակցությունը վայելող Ասադի վարչակազմի կողմից:
-
11.11.2016|
13:20
Իրանի նախագահ Հասան Ռոհանին բացառել է, թե միջուկային ծրագրի շուրջ գերտերությունների հետ համաձայնությունը կարող է տապալվել ԱՄՆ նորընտիր նախագահի կողմից, չնայած Թրամփը քարոզարշավում բազմիցս է այդ մասին հայտարարել:
-
11.11.2016|
13:19
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը կոչ է արել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին հստակություն մտցնել համաշխարհային առևտրի, կլիմայի փոփոխության ու ՆԱՏՕ-ի հետ Վաշինգտոնի հարաբերությունների հարցերում:
-
11.11.2016|
13:18
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը զանգահարել է Դոնալդ Թրամփին և ԱՄՆ ընտրված նախագահի հետ քննարկել երկկողմ կապերի ջերմացումն ու համատեղ պայքարը ահաբեկչության դեմ, հաղորդում են թուրքական աղբյուրները:
-
11.11.2016|
13:17
Հանրապետության փողոցի թիվ 65 շենքի Բ մասնաճյուղում (նախկին 1-ին տպարան) «ՆորՏեխ Շին» ՍՊԸ կազմակերպության կողմից պայթեցման միջոցով քանդման աշխատանքների վերաբերյալ «Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման» լիցենզավորման հանձնաժողովի նիստում ներկայացվել է որոշում, համաձայն որի 2 ամսով կասեցվում է «ՆորՏեխ Շին» ՍՊԸ-ի լիցենզավորման ենթակա՝ տվյալ դեպքում պայթեցման աշխատանքների գործունեության իրականացումը՝ տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:
-
11.11.2016|
13:08
Վարչապետ Կարեն Կարապետյանն հանձնարարել է Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին՝ համագործակցելով համայնքապետերի հետ՝ բազմաբնակարան շենքերում և նրանց անմիջական հարևանությամբ գործող գիշերային ակումբների և նման զվարճանքի օբյեկտների գործունեությունը կանոնակարգելու, անհրաժեշտության դեպքում այլ վայրեր տեղափոխելու նպատակով՝ համատեղ ներկայացնել օրենսդրական անհրաժեշտ լուծումների վերաբերյալ առաջարկություններ:
-
11.11.2016|
13:08
Պաշտոնական Բաքուն հույս ունի, որ ԱՄՆ-ը Դոնալդ Թրամփի նախագահության ընթացքում կակտիվացնի ջանքերը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ուղղությամբ, հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը:
-
11.11.2016|
13:07
Նախագահ Սերժ Սարգսյանն Արաբական Միացյալ Էմիրություններ պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամադ բին Ռաշիդ ալ Մաքթումի հետ: