-
10.11.2016|
19:22
Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները հայտարարել է, որ ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները գործողության մեջ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ Ղրիմի թերակղզին չի վերադարձվել ՈՒկրաինայի կազմ:
-
10.11.2016|
19:21
Գերմանիայի Բունդեսթագում քննարկվելու են Թուրքիայի վերջին զարգացումները՝ հայտնում է DW.com-ը:
-
10.11.2016|
19:20
Վաշինգտոնում Ամերիկյան համալսարանի հարյուրավոր ուսանողներ, ի նշան նախագահ Դոնալդ Թրամփի դեմ բողոքի, այրել են ԱՄՆ մի քանի դրոշ, հայտնում է The Washington Post-ը:
-
10.11.2016|
19:19
ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձավ Ադրբեջանին զենք վաճառելու հարցին։
-
10.11.2016|
19:18
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կոչ է արել ԱՄՆ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփին քննարկել հարաբերությունների բարելավումը և համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում: «Նոր դարաշրջան է սկսվում»,- ասել է Էրդողանը:
-
10.11.2016|
19:17
ԵԱՀԿ առաքելությունը այսօր Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի արևելյան ուղղությամբ։
-
10.11.2016|
19:16
Նախագահ Սերժ Սարգսյանը Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել ԱՄԷ ներդրումային և զարգացման մի շարք ընկերությունների ղեկավարների հետ:
-
10.11.2016|
19:12
«Նաիրիտ»-ի աշխատողներն այսօր կառավարության շենքի մոտ էին՝ պահանջելով հանդիպում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ Նրանք գործարանի ղեկավարությունից տեղեկացել են, որ անվտանգության մոտ 85 աշխատող կհեռացվի աշխատանքից` համակարգը ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությանը հանձնելու պատճառով։
-
10.11.2016|
19:11
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն էր առաջարկել ԵՄ արտգործնախարարների արտահերթ հանդիպում անցկացնել ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները քննարկելու նպատակով:
-
10.11.2016|
19:04
Այսօր ասուլիս է տվել Վարդան Օսկանյանը՝ խախտելով երկար լռությունը: Նոր ոչինչ նա չի ասել, կամ համարյա չի ասել: Արդեն ականջ են սղոցում կուսակցապետերի համախմբման կոչերը, նույնիսկ եթե այդ կոչն անում է «Համախմբման» նախագահը: