-
08.11.2016|
23:29
Գերմանիան Թուրքիայում գործող ահաբեկիչներին ամենաշատ աջակցություն ցուցաբերողն է՝ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:
-
08.11.2016|
23:28
Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) տեղեկացնում է, որ հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու և մաքսանենգություն կատարելու դեպքերի վերաբերյալ քրեական գործերի ուսումնասիրությամբ բացահայտվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպքեր:
-
08.11.2016|
23:27
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է պաշտոնական այցով Երևան ժամանած Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնիին:
-
08.11.2016|
23:26
Երևան Պաոլո Ջենտիլոնին եկել է Բաքու ու Թբիլիսի կատարած պաշտոնական այցերից հետո: Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ ասուլիսում նա ասել է, որ Հռոմը առաջիկա երկու տարիներին անմիջական ներգրավվածություն է ունենալու հետխորհրդային տարածքում հակամարտությունների, այդ թվում՝ ղարաբաղյան, կարգավորման գործընթացում:
-
08.11.2016|
23:21
Ադրբեջանում ղարաբաղյան հակամարտության պատմության ընթացքում առաջին անգամ անցկացվում է համաժողով «Հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտություն. կարգավորման հիմնական խոչընդոտներն ու հեռանկարները» թեմայով։
-
08.11.2016|
23:20
ԵՄ-ին անդամակցելու շուրջ Թուրքիայի հետ բանակցությունների՝ Եվրահանձնաժողովի համար պատրաստված զեկույցում, որը ներկայացվելու Է նոյեմբերի 9-ին, բացասական գնահատական Է տրվում Անկարայի պատրաստվածությանը՝ հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ-ի պետքարտուղար Միխայել Ռոտը:
-
08.11.2016|
23:20
Oրերս որոշ կայքեր անդրադարձել են սահմանային անցակետերում մաքսային ծառայողների կողմից «չափից դուրս խիստ հսկողություն իրականացնելու», քաղաքացիների բեռների հետ «անզգույշ և կոպիտ» վարվելու դեպքերին:
-
08.11.2016|
23:19
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնիին:
-
08.11.2016|
23:17
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել են տեղեկատվության և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի զարգացման վերաբերյալ քննարկումները: Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են մի շարք ծրագրեր և գաղափարներ՝ պետություն-մասնավոր հատված համագործակցության հիման վրա տվյալների մշակման կենտրոնի ստեղծում, էլեկտրոնային հարթակներում գործունեության դաշտի ընդլայնում, մարզերում տեխնոլոգիական կենտրոնների զարգացում (Գյումրու և Վանաձորի օրինակով) և այլն:
-
08.11.2016|
23:16
Եվրամիությունը լրջորեն մտահոգված է Թուրքիայում վերջերս տեղի ունեցող իրադարձություններով, այդ թվում՝ մահապատժի արգելքի վերացման բանավեճով և ընդդիմադիր պատգամավորների ձերբակալություններով: