-
08.11.2016|
12:27
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ ՍաակաշվՎրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու կինը՝ Սանդրա Ռուլոֆսը հրաժարվել է պատգամավորական մանդատից: Վրացական ԶԼՄ-ների հաղորդմամբ` երկուշաբթի օրը Սանդրա Ռուլոֆսը Վրաստանի ԿԸՀ է ներկայացրել պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում, որ ստացել էր «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության 27 պատգամավորների կազմում:իլու կինը՝ Սանդրա Ռուլոֆսը հրաժարվել է պատգամավորական մանդատից:
-
08.11.2016|
12:18
ԱՄՆ-ի Նյու Հեմփշիր նահանգի Դիսքվիլ Նոթչ փոքրիկ գյուղում կեսգիշերին ավանդույթի համաձայն բացվել է առաջին ընտրատեղամասը։ Բնակիչների մեծ մասը քվեարկել է դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնի օգտին։
-
08.11.2016|
12:16
Հանրապետության մարզերում և մայրաքաղաքում նոյեմբերի 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
-
08.11.2016|
12:15
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ, լրագրող Հարություն Հարությունյանը կստանձնի Հանրային հեռուստաընկերության քաղաքական և լրատվական հաղորդումների բաժնի կառավարումը:
-
08.11.2016|
12:10
Tagesspiegel-ում Քրիստոֆ ֆոն Մարշալն ամփոփում է Բարաք Օբամայի նախագահական երկու՝ միմյանցից այդքան տարբեր ժամկետները: Շատերին արդեն նոստալգիա է համակել՝ գուցե Օբամայի նախագահությունն այդքան էլ վատը չէր, հատկապես եթե հաշվի առնենք՝ ո՞վ է նրանից հետո գալիս: Ամերիկացիների 51 %-ը նրանից գոհ է, 45 % -ը՝ ոչ: Մեկ տարի առաջ ճիշտ հակառակն էր:
-
08.11.2016|
12:05
Գերմանիայի իշխանությունները չեն մասնակցում Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների բանավեճերին՝ հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը՝ հավելելով, որ Բեռլինը ԵՄ-ից սպասում է «պարզ և համատեղ դիրքորոշում թուրքական քաղաքականության նկատմամբ»: Զայբերտի խոսքով՝ կարևոր է երկխոսության ուղիները բաց թողնել։
-
08.11.2016|
12:04
Նոյեմբերի վերջին Հայաստանում վերջնականապես կսահմանվի գազի նոր սակագինը, որը կգործի 2017-ի հունվարի 1-ից՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Նազարյանը:
-
08.11.2016|
12:03
Այս տարի ԵԱՏՄ-ից որպես մաքսատուրք ակնկալվում է 67 մլն դրամ՝ 2017-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ-ում ասաց ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը։ ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը հետաքրքրվեց, թե ինչի՞ վրա են հիմնվում՝ նման թիվ ակնկալելով։
-
08.11.2016|
12:02
Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ հրաժարական է տալիս Օդեսայի նահանգապետի պաշտոնից, հայտնում է 112 Украина հեռուստաալիքը։
-
08.11.2016|
12:00
Նոյեմբերի 4-ին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ԱԳ նախարարությունների խորհրդակցության նպատակով Ստեփանակերտ էր մեկնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը և աշխատանքային քննարկումներ է ունեցել ԼՂ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի հետ: