-
07.11.2016|
17:18
Գործունեությանս ընթացքում նախ և առաջ պայքարելու եմ ստվերի դեմ՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը՝ չմասնավորեցնելով, թե ինչպես է պայքարելու:
-
07.11.2016|
17:17
«21-րդ դարի Մետաքսի ճանապարհ» հայեցակարգի շրջանակում դպրոցների տնօրենների միջազգային համաժողովը նվիրված է դպրոցներում դաստիարակությանը և դասավանդման մեթոդիկաների փորձի փոխանակմանը Չինաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Հայաստանի միջև՝ ասել է Կոնֆուցիոսի ինստիտուտի հայկական կողմի տնօրեն Գոռ Սարգսյանը:
-
07.11.2016|
17:15
Բուլղարիայում կիրակի անցկացվել են նախագահի և փոխնախագահի ընտրությունները: Ինչպես կանխատեսել էին սոցիոլոգները, երկրի հինգերորդ նախագահը հայտնի կդառնա երկրորդ փուլից հետո: Օրենսդրության համաձայն՝ ընտրությունների երկրորդ փուլը կայանալու է առաջինից 7 օր հետո:
-
07.11.2016|
17:15
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով նոյեմբերի 8-ին Հայաստան պաշտոնական այց կկատարի Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնին:
-
07.11.2016|
17:13
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դժվարանում է պատասխանել հարցին, թե ում կողմից են չարաշահումներ եղել՝ Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման թերացումների հետ կապված։
-
07.11.2016|
17:11
Թուրքիայում սկսվել է Անկարայում անցած տարվա հոկտեմբերի 10-ի ահաբեկչության գործով դատավարությունը: Դատարանի առջև են 36 մեղադրյալներ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչության խմբավորման զինյալներ:
-
07.11.2016|
17:10
Չի բացառվում, որ 2017-ին տնտեսական աճը ավելին լինի, քան կառավարության ծրագրած 3,2 տոկոսը՝ հայտարարեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը Ազգային ժողովում հաջորդ տարվա պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ:
-
07.11.2016|
17:09
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) ղեկավար Ջեյմս Քոմին հաստատել է, որ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակագրության վերաբերյալ իր տեսակետը մնում է նույնը՝ նախկին պետքարտուղարի գործողություններում հանցակազմ չկա։
-
07.11.2016|
17:09
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում պատարագ է մատուցել 1000 բանտարկյալների առջև՝ կոչ անելով նրանց չկորցնել հույսը՝ հայտնում է BBC-ն։
-
07.11.2016|
17:08
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային առևտրի ժամանակ գրանցվել է նավթի գների աճ: