-
05.11.2016|
11:56
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել է հայկական երկու պետությունների տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
-
05.11.2016|
11:55
Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցերով բանակցությունների Եվրախորհրդարանի ներկայացուցիչ Գի Վերհոֆշտադտը ողջունել է Լոնդոնի Բարձրագույն դատարանի որոշումը, որ ԵՄ կազմից երկրի դուրս գալու գործընթացը չի կարող սկսվել առանց խորհրդարանի հավանության, հայտնում է BBC-ին:
-
05.11.2016|
11:54
Վարչապետ Կարեն Կարապետյանը ԼՂՀ աշխատանքային այցից առաջ Գորիսում հանդիպել է Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների հետ: Կառավարության ղեկավարը նշել է, որ հանդիպման հիմնական նպատակն է քննարկել մարզի խնդիրներն ու զարգացման հեռանկարները:
-
05.11.2016|
11:53
Նոյեմբերի 2-3-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդարանում տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը։ Ժողովի բացմանը ԳՀԽ հոգևորական և աշխարհական անդամներին հայրապետական իր օրհնությունն ու պատգամն է բերել Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
-
05.11.2016|
11:52
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը դատապարտել է Անկարային ուղղված Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի քննադատությունները՝ որակելով միջամտություն երկրի ներքին գործերին։
-
05.11.2016|
11:50
Թուրքիայում ԵՄ անդամ երկրների դեսպանները հրատապ հանդիպում են կազմակերպել Անկարայում՝ տեղեկացնում է ANF գործակալությունը:
-
05.11.2016|
11:49
Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը հայտարարել է, որ այսօր Դիարբեքիրում և Անկարայում ձերբակալված Ժողովրդադեմոկրատական կուսակցության 13 անդամների դեմ ոստիկանական գործողությունն օրինական է՝ գրում է թուրքական timeturk կայքը:
-
05.11.2016|
11:43
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կարգադրել է գերատեսչություն հրավիրել Թուրքիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին: Թուրք դիվանագետին գերմանական արտգործնախարարություն կանչելը պայմանավորված է Թուրքիայում քրդամետ կուսակցության պատգամավորների գիշերային ձերբակալություններով:
-
05.11.2016|
01:38
Թուրքիայում գիշերը ձերբակալվել են քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից Ազգային մեծ ժողովի փոխխոսնակ Փերվին Բուլդանը և խմբակցության պատգամավորներ, կուսակցության համանախագահներ Սելահաթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը:
-
04.11.2016|
17:27
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ՝ մասնակցելու Բագրատաշենի նորակառույց սահմանային անցման կետի պաշտոնական բացման արարողությանը և ծանոթանալու հայ-վրացական «Բարեկամության կամրջի» կառուցման նախապատրաստական աշխատանքներին: