-
03.11.2016|
14:48
Այրվել է Ախալքալաքի Չունչխա գյուղի պետական դպրոցը (Սամցխե-Ջավախք շրջան), որտեղ միայն տարրական դասարանների աշակերտներ են սովորում՝ հայտնում է «Рустави 2»-ը:
-
03.11.2016|
14:47
Խորհրդարնում այսօր կայացավ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի և Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հանդիպումը, որից հետո նրանք լրատվամիջոցների համար հանդես եկան համատեղ հայտարարությամբ։
-
03.11.2016|
14:46
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը չի բացառում, որ ԱԱ-2018-ի որակավորման փուլը չհաղթահարելու դեպքում հրաժարական կտա:
-
03.11.2016|
14:45
Ռուսաստանը ուժեղացնում է իր ռազմական հնարավորությունները արևմտյան սահմանին՝ ի պատասխան Հյուսիսատլանտյան դաշինքի՝ հայտարարել է ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն:
-
03.11.2016|
14:44
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված էին բանակաշինությանը վերաբերող հարցեր: Զեկույցով հանդես է եկել Ղարաբաղի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:
-
03.11.2016|
14:43
Աշխատանքային այցով երեկ Հայաստանում էր ԱՄՆ պաշտպանության փոխքարտուղարի տեղակալ Մայքլ Քարփենթերը։ Նա հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ:
-
03.11.2016|
14:42
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մեղադրում և դատապարտում է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորմանը Իրաքի Մոսուլ քաղաքում ռազմական գործողությունների ժամանակ խաղաղ բնակիչներին որպես «մարդկային վահաններ» օգտագործելու համար:
-
03.11.2016|
14:41
Հայաստանի տարածքում, Երևանում, նոյեմբերի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը անցած գիշեր նվազել է 5-7 աստիճանով, նոյեմբերի 4-5-ը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:
-
03.11.2016|
14:40
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Քրիստին դե Ֆրեյնի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը կարևորել խորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում:
-
03.11.2016|
14:03
Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը շարունակում է ինչպես սեփական, այնպես էլ միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակով ապատեղեկատվության տարածման քաղաքականությունը. տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։