-
02.11.2016|
15:05
Հայաստանի կառավարությունը պաշտոնապես հաստատել է, որ պատրաստվում է դիմել «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրի երկրորդ փուլին։ Հայաստանի մասնակցության հարցը հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության օրակարգում է: Հայաստանի մասնակցությունը ծրագրին դադարեցվեց 2008-ի մարտյան իրադարձություններից հետո։
-
02.11.2016|
15:04
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի, Մեղրու ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղում է թույլ ձյուն:
Մեղրու լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը` 80-100 մ:
-
02.11.2016|
15:03
Երևանում գտնվող Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Քրիստին դե Ֆրենյնն ու նրա գլխավորած պատվիրակության անդամները ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի և ԱԺ Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար Շիրակ Թորոսյանի ուղեկցությամբ նոյեմբերի 1-ին այցելել են Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։
-
02.11.2016|
15:03
Նոյեմբերի 3-4-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Բեռլին, որտեղ
կհանդիպի Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:
-
02.11.2016|
15:02
Բրազիլիայի Սանտա Մարիա քաղաքից ոչ հեռու, կրոնական տոնի ժամանակ փլվել է քարայրը, զոհվել է առնվազն 10 մարդ։ Քարայրում մոտ 50 մարդ տոնում էին Բոլոր սրբերի օրը։ Չորս մարդ վիրավորվել է։ Քարայրի փլման պատճառն անհայտ է։
-
02.11.2016|
15:01
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին դեռևս իրաքյան Մոսուլ քաղաքի տարածքում է:
-
02.11.2016|
15:00
Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին խոստացել է, որ իշանությունները լիովին կվերականգնեն երկրի կենտրոնական մասի բնակավայրերը, որ ավերվել են հոկտեմբերի 30-ի հզոր երկրաշարժից:
-
02.11.2016|
15:00
Իրաքը հորդորում է Թուրքիային առճակատում չհրահրել՝ հայտարարել է Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին, երբ Թուրքիան տանկեր ու հրետանի է ուղարկել Իրաքի սահմանների մոտ՝ Մոսուլից ոչ հեռու:
-
02.11.2016|
14:24
Երեկ ձյուն տեղաց, ու «փաթիլները» տեսանելի էին ամեն մի երկրորդ-երրորդ գրառումից: Այսօր արեգակը ծիկրակեց, և սույն իրողությունը «Ֆեյսբուքում» գրեթե աննկատ մնաց:
Հարց. ո՞րն էր ավել սպասելի: Ինչի՞ն ենք առավել ակտիվ արձագանքում: Դրանք կարելի էր նաև հռետորական հարցեր համարել:
-
02.11.2016|
12:54
ՀՀ Նախագահի, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը՝ նոյեմբերի 5-9-ը, Երևանում, ՀՀ մարզերում ու Արցախում կանցկացնի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 12-րդ միջազգային փառատոնը: