-
31.10.2016|
15:40
Խորհրդարանում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ծաղրեց Ազգային վիճակագրական ծառայության ղեկավար Ստեփան Մնացականյանին:
-
31.10.2016|
15:38
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մենակ է մարզվել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաբազայում: Նա չի մասնակցել «Բարնլիի» հետ Պրեմիեր լիգայի վերջին հանդիպմանը, որն ավարտվել է 0:0 հաշվով։
-
31.10.2016|
15:37
ԱԺ մշտական հանձնաժողովներում 2017-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը հետաքրքրվեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանից, թե հնարավո՞ր է ԼՂՀ-ի բյուջետային հատկացումներն ավելացնել։
-
31.10.2016|
15:36
Մոլդովայում կանցկացվի նախագահի ընտրությունների երկրորդ փուլ, որին կմասնակցեն Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության օգտին հանդես եկող Մոլդովայի սոցիալիստների կուսակցության նախագահ Իգոր Դոդոնը և աջամետ գործողության և համերաշխության կուսակցության նախագահ Մայա Սանդուն, որը պաշտպանում է ԵՄ-ի հետ ինտեգրվելու իշխանությունների քաղաքականությունը:
-
31.10.2016|
15:35
Վաշինգտոնը և Լոնդոնն իրենց հիստերիայով հրապարակային վիրավորանքների են հասնում Սիրիայի իրադրության առնչությամբ՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
-
31.10.2016|
15:34
102 տարեկանում Մոսկվայում վախճանվել է լեգենդար դերասան Վլադիմիր Զելդինը՝ հայտնել են Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության գիտահետազոտական ինստիտուտից: Նա մահացել է այսօր առավոտյան ժամը 9-ին:
-
31.10.2016|
15:33
Իրաքյան բանակը կիրակի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից ազատագրել է Մոսուլի շրջանում գտնվող 11 գյուղ:
Իրաքցի զինվորականները 8 գյուղ են ազատագրել Մոսուլից հարավ-արևմուտք և ևս մեկը՝ քաղաքի արևելքում։
-
31.10.2016|
15:32
Վարչապետ Կարեն Կարապետյանն ԱԺ հանձնաժողովներին է ներկայացնում 2017-ի պետական բյուջեի նախագիծը։ Վարչապետի խոսքով՝ 2017-ին կառավարությունը ծրագրում է ապահովել ՀՆԱ-ի 3,2 տոկոս աճ։
-
31.10.2016|
15:31
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը վաղը պաշտոնական այցով կմեկնի Ինդոնեզիա, նախատեսված են հանդիպումներ գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հետ:
-
31.10.2016|
15:31
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ հանձնարարություններով դեսպան Ստաֆան դե Միստուրան հայտարարել է՝ ապշած և ցնցված է, որ Հալեպում զինյալները թիրախավորել են խաղաղ բնակիչներին։