-
27.10.2016|
12:44
Յուրաքանչյուր մարզպետ պետք է ներկայացնի մարզի զարգացման ծրագիրը՝ կառավարությունում խորհրդակցության ժամանակ մարզպետներին ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
-
27.10.2016|
12:43
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի դահլիճում խորհրդարանի 5 խմբակցություններ ստորագրեցին համատեղ հայտարարություն, համաձայն որի՝ դիմում են ՄԱԿ-ին, որ նրանց աջակցություն ցուցաբերվի ԵՄ-ից ստացած 2 միլիոն եվրո գումարով ձեռքբերվելիք տեսանկարահանման սարքերի գործարկման հարցում:
-
27.10.2016|
12:42
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային այցով մեկնել է Խորվաթիա՝ մասնակցելու հոկտեմբերի 26-29-ին Զագրեբում Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի գլխավոր վեհաժողովին:
-
27.10.2016|
12:41
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Գերմանիայի Վիսբադեն քաղաքում հոկտեմբերի 25-26-ին անցկացված Եվրոպական բանակների 23-րդ ամենամյա համաժողովին:
-
27.10.2016|
12:40
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային այցով հոկտեմբերի 27-ին կմեկնի Փարիզ՝ հանդիպելու Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էրոյի հետ:
-
27.10.2016|
12:39
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 27-28-ին աշխատանքային այցով կլինի Մինսկում՝ հոկտեմբերի 27-ին մասնակելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, 28-ին՝ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի աշխատանքներին:
-
27.10.2016|
12:38
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, Վատիկանում ամենշաբաթյա ընդունելությանը ուղերձով դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հազարավոր մարդկանց, կոչ է արել համերաշխություն դրսևորել միգրանտների և փախստականների նկատմամբ:
-
27.10.2016|
12:06
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 12.00, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում (նոր մասնաշենք, նիստերի դահլիճ) տեղի կունենա «Նարեկացիական ընթերցումներ» 2-րդ միջազգային գիտաժողովի բացումը։ Մասնակիցներից հարցազրույցներ վերցնելու համար հրավիրում ենք 11:30-ին:
-
27.10.2016|
11:39
Այսօր՝ ժամը 16.00-17.00-ի հատվածում, Երևանի Հանրապետության 65 հասցեի հատվածում՝ նախկին 1-ին տպարան, պայթեցման եղանակով քանդվելու է Բ մասնաշենքը։
-
26.10.2016|
22:11
Հոկտեմբերի 29-ին Հովհ. Շարամբեյանի ավան Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կկայանա Կարինե Ռաֆայելյանի «Ժամանակի նոր չափումներում» գրքի շնորհանդեսը:
Ներկայացնում ենք ժողովածուից մեկ պատմվածք: