-
15.10.2016|
10:09
Եվրասիական ինտեգրումը բիզնես հանրության գործունեության համար սկզբունքորեն նոր հիմքեր է ձևավորում՝ ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի բացմանը:
-
15.10.2016|
10:08
Ռուսաստանը կարող է քննարկել Թուրքիային հակահրթիռային պաշտպանության համակարգեր մատակարարելու հնարավորությունները՝ հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով Թուրքիա Ռուսաստանի նախագահի այցի մասին լրագրողների հարցին:
-
15.10.2016|
10:08
ՀԱՊԿ նախագահությունն անցավ Բելառուսին՝ հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
-
15.10.2016|
10:07
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը գերազանց է գնահատում Հայաստանի նախագահությունը ՀԱՊԿ֊ում։ «Գերազանց ձևակերպումներով», ֊ ասաց Սերգեյ Լավրովը:
-
15.10.2016|
10:05
Թուրքիայի նոր Սահմանադրության հանրաքվեն, որը նախատեսում է անցում նախագահական կառավարման, կարող է անցկացվել մինչև 2017-ի գարուն՝ հայտարարել է արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը:
-
15.10.2016|
10:05
«Ողջունում ենք Ֆրանսիայի Սենատի կողմից դեռ ամռանը Ազգային ժողովում հաստատված՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը»՝ հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
-
15.10.2016|
10:04
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե սպասելիքներ չունի Սիրիայի հարցով Լոզանում շաբաթ օրը նախատեսված հանդիպումից: «Մենք ցանկանում ենք աշխատել և տեսնել, թե որքանով են մեր գործընկերները պատրաստ կատարելու Անվտանգության խորհրդի բանաձևերը», - ասել է նա:
-
15.10.2016|
10:03
ՀԱՊԿ երկրների ղեկավարները երևանյան նիստի ժամանակ Լեռնային Ղարաբաղի հարցով հայտարարություն չեն ընդունելու՝ հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Ոչ, այսօր ոչ», - Երևանում լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը:
-
15.10.2016|
10:02
Թուրքիան կարող է դրական դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում՝ կարծիք է հայտնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
-
15.10.2016|
10:00
Երևանում ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նիստի օրակարգային հարցերից մեկը ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակումն էր, և ռոտացիոն կարգով այդ պաշտոնը պետք է ստանձներ Հայաստանի ներկայացուցիչը, նիստի ավարտին հայտնի դարձավ, որ հարցն օրակարգից դուրս է եկել: