-
14.10.2016|
14:50
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ այժմ աշխարհում տիրում է այն իրավիճակը, որը նման է «սառը պատերազմի» շարունակմանը։
-
14.10.2016|
14:49
Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը ցավակցություն է հայտնել Բեսլան-Վլադիկավկազ մայրուղու վրա Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսի վթարի հետևանքով զոհված հայորդիների ընտանիքներին, հաղորդում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
-
14.10.2016|
14:46
Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել և հանձնարարականներ տվել Հայաստանի Հանրապետության պատկան մարմիններին:
-
14.10.2016|
10:51
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Թաիլանդի Թագավորության թագուհի Սիրիկիտին՝ Թաիլանդի թագավոր Բհումիբոլ Ադուլյադեջի մահվան կապակցությամբ: «Նորին Մեծություն Բհումիբոլ Ադուլյադեջի կորուստը մեծ վիշտ է ինչպես թագավորական ընտանիքի, այնպես էլ Թաիլանդի ողջ ժողովրդի համար:
-
14.10.2016|
10:49
«Քիչ առաջ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հայտնել է ՀՖՖ Մամուլի քարտուղարությանը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարական տալու մասին», - տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
-
14.10.2016|
10:47
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 30 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 470 կրակոց:
-
14.10.2016|
10:41
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Շեֆֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետ Սիթի քոլեջն այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որով տրվել է Շեֆֆիլդի համալսարանի և վերջինիս միջազգային ֆակուլտետ Սիթի քոլեջի կողմից Երևանում իրականացվելիք Շեֆֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի պաշտոնական մեկնարկը:
-
14.10.2016|
10:37
Ամերիկացի հայտնի քանթրի-երաժիշտ Բոբ Դիլանը ստացել է 2016-ի Նոբելյան գրական մրցանակը՝ «ամերիկյան երգարվեստի ավանդույթում նոր պոետական արտահայտչականության ստեղծման համար»:
-
14.10.2016|
10:36
DC Comics-ի հերոսուհի Հրաշք-կնոջը ՄԱԿ-ի պատվավոր դեսպան են նշանակել, հայտնում է The Guardian-ը:
-
14.10.2016|
10:35
Սեպտեմբերի սկզբին Հայկական ազգային կինոակադեմիայի նիստում քվեարկությամբ որոշվեց՝ «Օսկար» ամերիկյան 89-րդ մրցանակաբաշխությանը «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում Հայաստանից կմասնակցի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը: