-
12.10.2016|
14:54
Մեծ Բրիտանիայի կառավարության՝ Եվրամիությունից երկրի դուրս գալու գործընթացի հարցերով խորհրդական Ռաուլ Ռուպարելը կարծում է, որ ԵՄ Մաքսային միությունից երկրի դուրս գալը կարող է բրիտանական տնտեսությանը 25 միլիարդ ֆունտ սթեռլինգ արժենալ՝ գրում է The Guardian-ը:
-
12.10.2016|
14:53
Աշխարհում փլուզված է գլոբալ անվտանգության համակարգը՝ Երևանում անցկացվող «ՀԱՊԿ-ի դերը եվրասիական անվտանգության մեջ» թեմայով կլոր-սեղանի ժամանակ հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
-
12.10.2016|
14:52
2019-ին տեղի կունենա Եվրոպայի խորհրդի անդամ երկրների նախագահների չորրորդ գագաթնաժողովը՝ ԵԽԽՎ նստաշրջանում ասաց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
-
12.10.2016|
14:51
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի երկրորդ օրը պատվիրակները հավանություն են տվել «պանամական թղթապանակի» վերաբերյալ Շտեֆան Շեննախի զեկույցին։
-
12.10.2016|
14:50
Պանամայի սկանդալի գլխավոր հերոսին Սահմանադրության ուժով շնորհվեց նոր ուժ՝ ԵԽԽՎ ամբիոնից հայտարարել է ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը՝ անդրադառնալով Ալիևների ընտանիքին։
-
12.10.2016|
14:49
ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովում հոկտեմբերի 11-ին տեղի է ունեցել ահաբեկչության վերաբերյալ քննարկում «Ոչ ատելություն, ոչ վախ» խորագրով: Հանձնաժողովի նիստին մասնակցում էին ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը, Լուսիանա Միլանին և Անտոնի Լիրիսը՝ նրանց հարազատները զոհվել են «Բատակլանում» 2015-ի նոյեմբերի 13-ին:
-
12.10.2016|
14:48
Daily Mail-ը կազմել է աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ամենամյա ցուցակը, որի 73-րդ տեղում «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է:
-
12.10.2016|
14:47
Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը բացառում է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը:
-
12.10.2016|
14:45
Լիտվայում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը համատեղության կարգով նշանակվել է Էստոնիայում և Լատվիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վիլնյուս):
-
12.10.2016|
14:44
Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևը այս շաբաթ չի մասնակցի միջազգային միջոցառումներին մրսածության պատճառով, հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Այդոս ՈՒկիբայը: