-
11.10.2016|
23:40
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կարծում է, որ Սիրիայում իրավիճակի կարգավորման բանակցություններում պետք է ներառել տարածաշրջանի բոլոր երկրներին, Ռուսաստանին, Թուրքիային և Իրանին։
-
11.10.2016|
23:36
ԵԽԽՎ լիագումար նիստը հոկտեմբերի 11-ին վարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը՝ առաջին անգամ է հայկական պատվիրակության ղեկավարը նախագահում Վեհաժողովի աշխատանքները:
-
11.10.2016|
23:34
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ԵԽԽՎ լիագումար նիստում անդրադարձել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակի լարվածության մեծացմանը:
-
11.10.2016|
23:27
Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ է նշանակել Նարեկ Սարգսյանին:
-
11.10.2016|
23:24
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշումով աշխատանքից ազատվել են ֆինանսների նախարարի առաջին տեղակալՊավել Սաֆարյանը և առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը:
-
11.10.2016|
23:22
Հոկտեմբերի 14-ին Երևանում կկայանա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որը կվարի խորհրդում 2015-2016 թթ. նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում նախագահությունն ստանձնած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
-
11.10.2016|
23:21
Նորմանդական քառյակի՝ Բեռլինում նախատեսված բանակցությունները տեղի կունենան, եթե մինչ այդ կողմերը հասնեն «իրական առաջընթացի» վիճելի հարցերի շուրջ, հաղորդում է Reuters-ը:
-
11.10.2016|
23:20
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 14-ին կայցելի Հայաստան՝ մասնակցելու ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, հաղորդում է Կրեմլը:
-
11.10.2016|
23:18
Ադրբեջանի պաշտպանության նախարարը պնդում է, թե հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում իրավիճակը վատացել է, հայկական կողմն առավել հաճախակի է դարձրել «սադրանքները»:
-
11.10.2016|
23:16
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է հոկտեմբերի 19-ին նախատեսված Փարիզ այցից՝ հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրները Ֆրանսիայում: Պուտինը այդ որոշումը կայացրել է՝ տեղեկանալով, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մտադիր չէ իր հետ քննարկել այլ հարցեր՝ բացի Հալեպում տիրող իրավիճակից: