ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը քննարկում է Հալեպում ռազմական օդուժի թռիչքներն ամբողջությամբ արգելելու բանաձևի նախագիծը։ Փաստաթուղթը, որը հեղինակել են Ֆրանսիան և Իսպանիան, կոչ է անում Ռուսաստանին և ԱՄՆ-ին անհապաղ վերականգնել հրադադարը Հալեպում, որտեղ բնակչության մի մասը հայտնվել է հումանիտար աղետի եզրին։
Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ: Նա Նյու Յորքում կմասնակցի հոկտեմբերի 10-ին մեկնարկող «Հայաստան» ներդրումային համաժողովին, որին հրավիրված են տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ և շուրջ հարյուր միջազգային ներդրող:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հրապարակեց այսօր ստորագրված համագործակցության հուշագրի տեքստը։ 2016 թվականի հոկտեմբերի 2-ի Վանաձորի ավագանու ընտրությունների արդյունքում, «Լուսավոր Հայաստան» կուսակցության (10 մանդատ), «Հայկական վերածնունդ» կուսակցության (5 մանդատ) և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (3 մանդատ) ստացած ձայների համամասնությունը բացառիկ հնարավորություն է ստեղծել Վանաձորի քաղաքային իշխանությունը փոխելու և Հայաստանի երրորդ խոշոր քաղաքում համագործակցային կառավարում հաստատելու համար:
ՀՀ Նախագահի հովանու ներքո անցկացվող Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնը ներառում է ինչպես սիմֆոնիկ, այնպես էլ կամերային համերգներ։ Հոկտեմբերի 7-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում ելույթ էր ունենում Արամ Խաչատրյանի անվան լարային քառյակը (Մերի Մարգարյան (առաջին ջութակ), Հայկ Վարդանյան (երկրորդ ջութակ), Վաչե Հովեյան (ալտ), Արամ Թալալյան (թավջութակ)։ Քառյակի կատարմամբ հնչեցին Դմիտրի Շոստակովիչի և Լյուդվիգ վան Բեթհովենի ստեղծագործություններից։
Ես Երևանում չեմ ծնվել ու, դրանից է երևի, որ նա իմ անեզրական սերն է:
Սերը քիչ է …
Դա մի ուրիշ, ավելի մեծ զգացում է, եթե այն կա:
Դա զարմանք է, վիթխարի զարմանք, այնպես, ինչպես առաջին անգամ գեղեցիկ կնոջ … մերկությունն ես տեսնում:
Ֆուտբոլի 2018թ առաջնության խմբային փուլի հանդիպումների երկրորդ տուրում արձանագրվել են խոշոր հաշվով մի շարք հաղթանակներ: Նույն 4:1 հաշվով հոլանդացիները պարտության են մատնել բելառուսցիներին, ֆրանսիացիները՝ բուլղարացիներին:
Այսօր ֆուտբոլի Հայաստանի ազգային ընտրանին մրցելու է Ռումինիայի հավաքականի հետ: Վարուժան Սուքիասյանը գրեթե ամբողջությամբ ապավինել է երկրի ներսում հանդես եկող ուժերին:
«Հանրապետություն» կուսակցությունը 2017-ին պատրաստ է համագործակցել իրական ընդդիմադիրների հետ՝ հոկտեմբերի 7-ին կուսակցության 15-րդ տարեդարձին ասաց կուսակցության խորհրդի նախագահ Արամ Սարգսյանը։
Ադրբեջանում չեն ընդունում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Ջոն Քերիի հայտարարությունը։ «ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարությունը, թե առաջնորդները պատրաստ չեն ղարաբաղյան հակամարտության լուծմանը, զարմացնում և վշտացնում է մեզ»,- ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը։
Աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում խոսել հզորների կողմից աշխարհի վերաբաժանման մասին և այդ տեսանկյունից փորձել գնահատել Սի Ծինփինի, Պուտինի և Դոնալդ Թրամփի եռակողմ հանդիպումը Չինաստանում, դեռ շատ վաղաժամ է տարբեր նկատառումներով...