-
06.10.2016|
12:12
ԱՄՆ իշխանությունները քննարկում են Սիրիայի հակամարտության հնարավոր ռազմական միջամտության տարբերակը, հայտնում է The Washington Post-ը։ Պարբերականի տվյալով՝ անցյալ շաբաթ Սպիտակ տանը կայացած պետդեպարտամենտի, ԿՀՎ-ի և ԱՄՆ ԶՈՒ շտաբների պետերի միավորված հանձնաժողովի հանդիպմանը քննարկվել է Սիրիայի իշխանությունների դիրքերին հարվածներ հասցնելու հարցը։
-
06.10.2016|
12:11
ԵՄ երկրները վերջնական համաձայնության են եկել Վրաստանի հետ առանց վիզաների ռեժիմ հաստատելու շուրջ՝ հայտարարել է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ շնորհակալություն հայտնելով բոլոր միջազգային գործընկերներին, որ աջակցել են Թբիլիսիին:
-
06.10.2016|
12:09
Յանդեքսը Երեւանում Ծրագրավորման դպրոց կբացի բարձր դասարանների աշակերտների համար: Այս կրթական ծրագիրը նախատեսված է 8-ից 10-րդ դասարանցիների համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել ծրագրավորման հմտություններ:
-
06.10.2016|
12:07
Երեկ ԱԺ-ում ԿԸՀ նախագահի և անդամների նշանակման հարցի վերաբերյալ արտահերթ ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ գործընկերներին հիշեցնելով՝ ինչ հարց են քննարկում.
-
06.10.2016|
07:49
Պակիստանն ու Բելառուսը չեն կարող պարծենալ երկկողմ ներդրումային համագործակցությամբ՝ ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն հոկտեմբերի 5-ին Իսլամաբադում բելառուսապակիստանյան գործարար ու ներդրումային 4-րդ համաժողովի բացմանը:
-
05.10.2016|
23:09
Հոկտեմբերի 5-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ Ալ Հուսեյնին է փոխանցվել ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի նամակը՝ կապված սեպտեմբերի 13-ին Մարդու իրավունքների խորհրդի 33-րդ նստաշրջանի շրջանակներում արված գերագույն հանձնակատարի հայտարարության հետ, որ նրա «գրասենյակը հնարավորություն չունի ծանոթանալու Լեռնային Ղարաբաղում կոնֆլիկտային իրավիճակին, այդ թվում` այս տարվա ապրիլի իրադարձություններից հետո», հայտնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
-
05.10.2016|
23:08
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի համոզմամբ՝ բանակը պետք է հասարակության հայելին լինելուց դառնա հասարակության դպրոցն ու դարբնոցը:
-
05.10.2016|
23:06
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ճիշտ չի համարում խոսել պետական ծառայողի աշխատավարձի բարձրացման մասին։
-
05.10.2016|
23:04
ՌԴ յոթերորդ գումարման Պետդումայի խոսնակ է ընտրվել Վյաչեսլավ Վոլոդինը, նրան ձայն է տվել 404 պատգամավոր:
-
05.10.2016|
23:03
«Հայկական վերածնունդ» կուսակցության՝ Վանաձորի քաղաքապետի թեկնածու Արկադի Փելեշյանի ձեռքով ծեծված Ավետարանական եկեղեցու հովիվ, 66-ամյա Ռաֆայել Գրիգորյանը դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել «Դիլիջան» ԲԿ-ում: