-
05.10.2016|
23:02
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ներողություն է խնդրել վրացի ընդդիմադիր պատգամավոր Գիվի Թարգամաձեի ավտոմեքենայի պայթյունի հետևանքով տուժածներից և կոչ է արել իրավապահ մարմիններին ուժեղացված հսկողություն իրականացնել՝ ընտրություններից առաջ հանցագործությունները կանխելու համար:
-
05.10.2016|
23:01
Ստոկհոլմում քիմիայի ասպարեզում այս տարվա Նոբելյան մրցանակին են արժանացել Ժան Պիեռ Սովաժը, Ֆրեզեր Սթոդդարտը և Բեռնար Ֆերինգան՝ «մոլեկուլյար մեքենաների նախագծման և սինթեզի համար»:
-
05.10.2016|
22:59
Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման վերաբերյալ Գերմանիայի Բունդեսթագի բանաձևի ընդունման և այդ հարցում գերմանացի օրենսդիրների ցուցաբերած սկզբունքային դիրքորոշման համար երախտագիտություն է հայտնել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ընդունելով Բունդեսթագի պատվիրակությանը` փոխնախագահ Յոհանես Զինգհամերի գլխավորությամբ:
-
05.10.2016|
22:58
Վերաքննիչ դատարանը մերժեց «Նոր Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանին՝ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:
-
05.10.2016|
22:57
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Պետդումայի 7-րդ գումարման առաջին նիստին։ Վերջին անգամ Պետդումայում Պուտինը ելույթ էր ունեցել 2003-ին։
-
05.10.2016|
18:43
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանի շինարարների, Ճարտարապետների միությունների անդամներին և շինարարական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներին:
-
05.10.2016|
18:42
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության անձնակազմին ներկայացրել է Խորհրդի նորանշանակ քարտուղար Յուրի Խաչատուրովին:
-
05.10.2016|
15:29
Հայկական գործարար գործակալության (Armenian Business Agency) նախաձեռնությամբ հոկտեմբերի 15-ին Փարիզում` Westin Paris-Vendôme հյուրանոցում տեղի կունենա Հայկական-միջազգային գործարար համաժողով:
-
05.10.2016|
13:31
Հարցված ամերիկացիների մեծ մասի կարծիքով՝ ԱՄՆ նախագահի թեկնածուի կողմից հարկեր չվճարելը «եսասիրություն» է և «ոչ հայրենասիրություն»՝ վկայում են Reuters-ի և Ipsos ընկերության հարցման արդյունքները:
-
05.10.2016|
13:30
Երեկ երեկոյան «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանիում ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը ծեծել է Վանաձորի Հայ ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին՝ հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրությունների հետ կապված։