«Քաղաքականությունում երբեք և ոչինչ չի կարելի բացառել»,- ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը այսպես է պատասխանել «Հայկական ժամանակ»-ի հարցին, թե հնարավո՞ր է ԲՀԿ համագումարում հայտարարվի Ծառուկյանի վերադարձի մասին։
Երևանից Սիրիա է մեկնել հումանիտար օգնությամբ երկրորդ օդանավը։ Օդանավակայանում ճանապարհել են նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Մակարյանը և Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը:
Վրաստանի մայրաքաղաքում պայթեցրել են «Միասնական ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ, պատգամավոր Գիվի Թարգամաձեի ավտոմեքենան, 4 մարդ վիրավորվել է, քաղաքական գործիչը չի տուժել: Պայթուցիկը գործարկվել է երեքշաբթի երեկոյան, երբ մեքենան անցնելիս է եղել Թբիլիսիի կենտրոնում գտնվող «Փիրիմզե» առևտրային համալիրի մոտով:
Հոկտեմբերի 4-13-ը, ՀՀ Լոռու մարզի Ալավերդի, Վանաձոր, Ստեփանավան, Սպիտակ և Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքներում կանցկացվի «Թատերական Լոռի» միջազգային 23-րդ փառատոնը, որը նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին:
Պատանեկության ընկերների՝ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնի և ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի հարաբերությունները փչացել էին ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության հարցում տարաձայնությունների պատճառով:
Մոսկվայի հետ համագործակցության դադարեցումը Սիրիայում իրավիճակի կարգավորման հարցում ոչնչի չի բերի, պետք է Ռուսաստանի իշխանություններին համոզել հրադադարի մասին ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի ընդունման անհրաժեշտության մեջ՝ հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն:
Աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում խոսել հզորների կողմից աշխարհի վերաբաժանման մասին և այդ տեսանկյունից փորձել գնահատել Սի Ծինփինի, Պուտինի և Դոնալդ Թրամփի եռակողմ հանդիպումը Չինաստանում, դեռ շատ վաղաժամ է տարբեր նկատառումներով...