-
04.10.2016|
10:28
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Կերտիս Սկապարոտիի հետ հանդիպման ժամանակ խոր անհանգստություն է արտահայտել Թուրքիայի նախագահի վերջին հայտարարության առիթով: Ցիպրասը իր նստավայրում ընդունել է գեներալ Սկապարոտիին:
-
04.10.2016|
10:28
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին տեղեկացրել է Սիրիայի հարցով համագործակցության դադարեցման մասին՝ ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Էլիզաբեթ Թրյուդոն:
-
04.10.2016|
10:27
News Georgia գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին կարծիք է հայտնել, որ իշխող «Վրացական երազանք -Դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը կկարողանա ձևավորել մեծամասնություն՝ խորհրդարանի 124 տեղից ստանալով 108-ը։
-
04.10.2016|
10:26
ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը այցելել է պաշտպանության նախարարություն և բանակի բարձրագույն սպայական կազմին ներկայացրել պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանին և Զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետ Մովսես Հակոբյանին:
-
04.10.2016|
10:24
BBC-ի թղթակից Լարա Պետրոսյանը, ում նախատատը Հայոց ցեղասպանությունից փրկված և արտասահմանում նոր կյանք սկսած քիչ մարդկանցից է եղել, մեկ դար անց այցելել է իր ընտանիքի` քարուքանդ եղած բնակատեղին:
-
04.10.2016|
10:22
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում կուսակցության վարչությունը որոշել է հրաժարական տալ:
-
04.10.2016|
10:12
ԲՀԿ-ն իր վանաձորյան կառույցի և «Հայկական վերածնունդ» կուսակցության հետ կքննարկի «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ Վանաձորում կոալիցիա կազմելու առաջարկը՝ ասել է ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
-
04.10.2016|
10:10
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆայիի գլխավորած պատվիրակությանը:
-
04.10.2016|
10:09
Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Թուրքիայի գիտական ու տեխնոլոգիաների խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում ներդրումները կարևոր են Թուրքիայի զարգացման համար:
-
04.10.2016|
10:08
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը կոչ է արել Վանաձորում «Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններին միանալ և առաջադրել քաղաքապետի միասնական թեկնածու: