02.10.2016|
10:26
ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները ընդունել է, որ ԱՄՆ-ը վերջին կես տարում չի հարվածել «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորմանը։ Թոները վերապահում է արել, որ վստահ չէ իր տեղեկության հավաստիության մեջ։ Նա բացատրել է, որ դա պայմանավորված է խաղաղ բնակիչների նկատմամբ հոգատարությամբ, քանի որ զինյալները նրանց շատ մոտ են գտնվում։