-
01.10.2016|
00:26
Դեռևս պայմաններ չեն ստեղծվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար՝ Վաշինգտոնում ամենամյա համաժողովի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։
-
01.10.2016|
00:25
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ֆրանսիական «Կրեդիտ Ագրիկոլ» ընկերության միջազգային մանրածախ և առևտրային ծառայությունների ղեկավար Մարկ Օպենհեմի պատվիրակությանը:
-
01.10.2016|
00:23
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը ժամանել է Թբիլիսի: Նրան դիմավորել են նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին տիկնոջ հետ, Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա երկրորդը՝ Վրաց ուղղափառ եկեղեցու պաշտոնական պատվիրակության ուղեկցությամբ:
-
30.09.2016|
17:22
ԱԴԱՄԻ Մեդիա Մրցանակը հպարտ է ազդարարել, որ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար՝ պարոն Թորբյորն Յագլանդը և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ԶԼՄ-ների ազատության ներկայացուցիչ՝ օրիորդ Դունյա Միյատովիչը Արևելյան Եվրոպայում մշակութային բազմազանության համար ԱԴԱՄԻ Մեդիա Մրցանակի 2016 թվականի գալա-մրցանակաբաշխության հովանավորներն են:
-
30.09.2016|
15:38
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ընկերության «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում «ԴիջիԹեք էքսպո-2016» 12-րդ ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդես:
-
30.09.2016|
10:56
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջիկայում տարածաշրջանային այցի շրջանակներում կայցելեն Երեւան՝ ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
-
30.09.2016|
10:55
Նոյեմբերի 26-ին ՀՀԿ-ն հրավիրելու է հերթական համագումարը՝ ԳՄ նիստից հետո տեղեկացրեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
-
30.09.2016|
10:53
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց, որ առաջիկա համագումարում կուսակցության ղեկավար կազմում կարող են փոփոխություններ լինել:
-
30.09.2016|
10:52
«Հայկական զինված ուժերի կողմից Աղդամում անցկացված զորավարժությունները սադրանք են և մեծ հարված խաղաղ կարգավորման գործընթացին»՝ Բաքվում, լրագրողների հետ զրույցում, հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:
-
30.09.2016|
10:51
Թուրքիան չի հավակնում Սիրիայի տարածքին՝ Անկարայում նահանգապետերի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: