-
28.09.2016|
22:00
Սեպտեմբերի 27-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Բերքլիի համալսարանում։ Նա հանգամանալից ներկայացրել է ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան և ստեղծված իրավիճակը։
-
28.09.2016|
21:59
ՀՀ արտգործնախարարի եւ պաշտպանության նախարարի նշանակումը կլինի սահմանված ժամկետում՝ Ազգային ժողովում հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Նա նշել է, որ հաջորդ շաբաթ լրանում է կառավարությունը ձեւավորելու ժամկետը եւ մինչ այդ անպայման կլինեն նշանակումները։
-
28.09.2016|
21:57
Բելառուսի նախագահը որոշել է բարելավել երկրի տնտեսական վիճակը Չինաստանի օգնությամբ: Ալեքսանդր Լուկաշենկոն եռօրյա պետական այցով մեկնում է Չինաստան:
-
28.09.2016|
21:56
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից ի վեր ձեռնարկվող անվտանգության միջոցառումների շրջանակներում ձերբակալված քաղաքացիների թիվը հասել է 32.000-ի՝ հայտնում է թուրքական t24.com.tr կայքը:
-
-
28.09.2016|
21:54
Բրյուսելում ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար կազմի հետ՝ խմբի նախագահ Էլենի Թեոխարուսի գլխավորությամբ։ Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Եվրոպա փոխհարաբերություններին, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:
-
28.09.2016|
18:38
Գյուղատնտեսության բախտը խայտառակ բերել է նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանի առումով՝ մարդն ամեն ինչ գիտի ու հիանալի տիրապետում է մենեջմետին, միջազգային փորձն էլ նրան օգնում է ամեն քայլափոխին:
-
28.09.2016|
15:14
ՀՀ կրթության և գիտության նախարարության Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և «Ընտանիք» կենտրոնի հոբելյանական տարեդարձերին նվիրված տոնակատարություն:
-
28.09.2016|
15:12
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) «Նախաճաշ նախարարի հետ» ձևաչափի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ տրանսպորտի և կապի նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանի և ԻՏՁՄ անդամ-կազմակերպությունների ղեկավարների հանդիպումը:
-
28.09.2016|
15:10
Սեպտեմբերի 27–ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության 60-ամյակի կապակցությամբ հեռուստատաըկերություն է գնացել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչպես և հարկն է՝ նա շրջել է տարածքում, ծանոթացել նորություններին: