-
21.09.2016|
12:12
Ինձ համար մեծ հաճույք է Ձերդ Գերազանցությանը հղել իմ շնորհավորանքները Ձեր Ազգային տոնի առթիվ հատկապես այս տարի, երբ Հայաստանի Հանրապետությունը նշում է իր անկախության 25-ամյակը, նաև Հայաստանի ժողովրդին եմ հղում իմ լավագույն ցանկությունները:
-
21.09.2016|
12:11
Հայաստանի նոր կառավարության անդամներն ընտրվել են իրենց պրոֆեսիոնալիզմի համար և նրանք ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի թիմակիցներն են՝ «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետը` ավելացնելով, որ նախարարների փոփոխությամբ ոչ թե ազատվում է Հովիկ Աբրահամյանի կադրերից, այլ երկրում խնդիրներ լուծելու համար անհրաժեշտ են փոփոխություններ:
-
21.09.2016|
12:11
ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի, Մեծի Տանն Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսի հետ և հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
-
21.09.2016|
12:10
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայաստանի տարածքով իրանական գազը Վրաստան առաքելու քննարկումներին:
-
21.09.2016|
12:09
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում սկսվել են ՀՀ 2017-ի պետական բյուջեի նախագծի քննարկումները:
-
21.09.2016|
12:08
Լոնդոնը Բրյուսելից ԵՄ կազմից դուրս գալու արդարացի պայմաններ կստանա՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ասել է Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը։
-
21.09.2016|
12:07
Սերգեյ Լավրովն ու Ջոն Քերին հանդիպել են Սիրիայի աջակցության միջազգային խմբի նիստից առաջ: Բանակցությունները անցնում են «Լոտտե Նյու Յորք Փալաս» հյուրանոցում:
-
21.09.2016|
12:02
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 16-ին հանդիպում է ունեցել «Առաջնորդության դպրոցի» 2016-2017 թթ. դասընթացի մասնակիցների հետ:
-
21.09.2016|
12:01
Ապրիլին Ադրբեջանը կրկին լայնամասշտաբ ագրեսիա սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ, ինչը հանգեցրեց տեղահանության հերթական ալիքի՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի՝ փախստականների և միգրանտների հիմնախնդիրներին նվիրված բարձր մակարդակի հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը:
-
21.09.2016|
12:00
Գյումրու ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ-ական թեկնածու Վարդևան Գրիգորյանի որդու՝ Արշակ Գրիգորյանի դին հայտնաբերվել է տան նկուղում։