ՌԴ ԿԸՀ-ն հրապարակել է Պետդումայի ընտրությունների արդյունքների առաջին տվյալները: Նախնական հաշվարկների համաձայն՝ «Եդինայա Ռոսիա»-ն 54,22 % ձայն է հավաքել և խորհրդարանում կունենա մեծամասնություն, ՌԴԿԿ-ն՝ ունի 13,68 %, ՌԼԴԿ-ն՝ 13,42 %:
Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 55 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 370 կրակոց:
ԿԸՀ-ի փոխանցմամբ, Հայաստանի 317 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ժամը 20.00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 49,42 տոկոսը՝ 319 հազար 916 ընտրող:
Սեպտեմբերի 13-17-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվել է «Էդուարդո Ֆրեյ» հիմնադրամի հետ համատեղ «Ռոբերտ Շուման» ինստիտուտի կազմակերպած «Երիտասարդ առաջնորդներ 2016-2017» ծրագրի առաջին փուլը, որին մասնակցել են 19 երիտասարդներ Արևելյան Եվրոպայի տարբեր երկրներից:
Սեպտեմբերի 11-17-ը Իսպանիայի Սանտանդեր քաղաքում անցկացվել է Երիտասարդ առաջնորդների գլոբալ համաժողովը, որին մասնակցել են շուրջ 300 միջազգային երիտասարդ առաջնորդներ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Արմեն Խանդիկյանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ, մաղթել քաջառողջություն, անսպառ եռանդ և ավյուն, ստեղծագործական նորանոր նվաճումներ:
Աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում խոսել հզորների կողմից աշխարհի վերաբաժանման մասին և այդ տեսանկյունից փորձել գնահատել Սի Ծինփինի, Պուտինի և Դոնալդ Թրամփի եռակողմ հանդիպումը Չինաստանում, դեռ շատ վաղաժամ է տարբեր նկատառումներով...