Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստացել է թույլ չտալ, որ Եվրոպական միության ապագայի վերաբերյալ պոպուլիստ քաղաքական գործիչների հայտարարությունները իրականանան:
Սեպտեմբերի 16-ին` ժամը 13:00-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Գառնիկի Փաթաթանյանը:
Սեպտեմբերի 17-ին, ժամը 12:00-ին Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարանում» կկայանա ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հրատարակված «Մշո գիրքը» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Գիրքը հանրությանը կներկայացնի այդ նպատակով Իտալիայից Հայաստան ժամանած հեղինակը՝ արձակագիր, հնագետ Անտոնիա Արսլանը:
Նորանշանակ վարչապետի առաջին քաղաքական կոնֆլիկտը «պատրաստ» է։ Կարեն Կարապետյանն ակնհայտ ցույց է տալիս իր հակակրանքները, այլ խոսքով, նա քաղաքական «խաղացող» չէ, և երիցս ճիշտ է նրա գնահատականը, որ ինքը քաղաքական գործիչ չէ։
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նորանշանակ վարչապետը բավականին ազնիվ ներկայացրեց տնտեսության վիճակը՝ այն համարելով չափազանց ծանր։ Հետո խոսեց բիզնես խլելուց, հավասար պայմաններից և տնտեսության այլ խնդիրներից։ Այլ խոսքով, ներկայացրեց իրականությունը։
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը երրորդ անգամ հայտարարել է ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության մրցույթ:
Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի և Կարեն Կարապետյանի կառավարություններ և կադրեր չկան, կա ՀՀԿ միասնական թիմ, որի առաջնորդը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է՝ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
ՀՀԿ խոսնակ, Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին զարմացնում են նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի մասին գնահատականները, թե հյուսիսից է եկել, թե Հարավից՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց ՀՀԿ խոսնակը:
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին և դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Բրյուս Մերֆիին:
Իտալիայի կառավարությունը սեպտեմբերի 26-ի նիստում կորոշի խորհրդարանի ընդունած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ամսաթիվը՝ ասել է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին:
Աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում խոսել հզորների կողմից աշխարհի վերաբաժանման մասին և այդ տեսանկյունից փորձել գնահատել Սի Ծինփինի, Պուտինի և Դոնալդ Թրամփի եռակողմ հանդիպումը Չինաստանում, դեռ շատ վաղաժամ է տարբեր նկատառումներով...