-
13.09.2016|
12:44
Այսօր ՄԱԿ-ում սկսվում է Գլխավոր վեհաժողովի 71-րդ նստաշրջանը, որի նախագահ է ընտրվել ՄԱԿ-ում Ֆիջիի մշտական ներկայացուցիչ Պիտեր Թոմսոնը:
-
13.09.2016|
12:42
Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման պայմանավորվածությունը, որը համաձայնեցրել են ՌԴ և ԱՄՆ դիվանագետները, պաշտոնապես ուժի մեջ է մտել երկուշաբթի օրը՝ տեղի ժամանակով ժամը 19:00-ին, հայտնում է BBC-ին:
-
13.09.2016|
12:41
ԼՂՀ ՊՆ տեղեկացնում է, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 45 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 750 կրակոց:
-
13.09.2016|
12:41
«Բելառուսում սետեմբերի 11-ի խորհրդարանական ընտրություններն ամենևին ազատ և արդար չեն եղել», - ասել է ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Քենթ Հարթսթեդը՝ հավելելով. «Խախտումներն այնքան շատ են եղել, որ ոչ մի կերպ չեն համապատասխանում միջազգային չափանիշներին»:
-
13.09.2016|
12:39
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հաստատել է, որ կիրակի օրը սեպտեմբերի 11-ի զոհերի հուշահամալիրի մոտ «իրեն վատ է զգացել և կորցրել է հավասարակշռությունը»։
-
13.09.2016|
12:39
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դեյվիդ Քեմերոնը վայր է դնում պատգամավորական մանդատը: Երբ Մեծ Բրիտանիան հանրաքվեում որոշեց դուրս գալ Եվրամիությունից, Քեմերոնը հրաժարվեց վարչապետի պաշտոնից։
-
13.09.2016|
12:35
«Եվրոպայի ժողովրդավար ուսանողների» (EDS) Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի համանախագահ ընտրված ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը մասնակցել է Բրյուսելում կայացած համանախագահների հանդիպմանը:
-
13.09.2016|
12:32
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 13-ին ստորագրել է հրամանագիր Կարեն Կարապետյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին: Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հրամանագրում ասվում է.
-
13.09.2016|
10:48
Կարճ ժամանակ է մնում պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրիի ու Վիտալիի Կլիչկոյի ռևանշի մրցամարտին:
-
13.09.2016|
10:46
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 2016-2017 թթ. համերգաշրջանն ազդարարվել է սեպտեմբերի 12-ին` Երևանյան 10-րդ միջազգային երաժշտական փառատոնի մեկնարկով, որն այս տարի նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: