-
13.09.2016|
10:36
Սեպտեմբերի 13-ին եռօրյա նիստերով աշխատանքներն է սկսում այս գումարման ԱԺ նախավերջին նստաշրջանը: Նստաշրջանի ու քաղաքական կյանքի իրադարձությունների մասին խնդրեցի իր տեսակետները ներկայացնել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին:
-
13.09.2016|
10:14
Կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ Դանիել Դեքերյանը Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի հետ հանդես կգա համերգով: Մեր երկրի ու հայ ժողովրդի նկատմամբ յուրահատուկ վերաբերմունք ունեցող երգչի և նվագախմբի համերգը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Դեքերյանի երևանյան համերգը կազմակերպել է «Mezzo Production»-ը:
-
13.09.2016|
10:10
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հոկտեմբերի 14-ին Երեւանում կմասնակցեն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին։
-
13.09.2016|
10:09
Հորդանանի մայրաքաղաք Ամանում Միջին Արեւելքի Եկեղեցիների Խորհրդի համաժողովում հանդիպել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, Թավատրոս Բ. Ղպտի Ուղղափառ եկեղեցու Պատրիարքը եւ Աֆրամ Բ. Ասորի Ուղղափառ եկեղեցու Պատրիարքը:
-
13.09.2016|
10:08
Trend-ի փոխանցմամբ՝ Էրդողանը երկուշաբթի զանգահարել է Իլհամ Ալիևին և նրան շնորհավորել Ղուրբան բայրամի կապակցությամբ։
-
13.09.2016|
10:07
Մոսկվան բաց է տարածաշրջանում անվտանգության բոլոր խնդիրների լուծման հարցով Թուրքիայի հետ լուրջ երկխոսության համար և կարծում է, որ այսօր կա իրական հնարավորություն իսկապես արդյունավետ աշխատել այդ հարցի շուրջ՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսեյ Մեշկովը:
-
13.09.2016|
10:07
Ավելի քան երկու տարի Վրաստանի արտգործնախարարությունը գլխավորած Մայա Փանջիկիձեի խոսքով, Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների վերացումից հետո Թբիլիսի-Երևան-Թեհրան համագործակցության նոր հեռանկարներ են ի հայտ եկել:
-
13.09.2016|
10:02
«Առաջիկա մարտահրավերները. ՆԱՏՕ-ն Ուելսից մինչև Վարշավա և անդին» կոնֆերանսին մասնակցելու նպատակով Երևանում էր Վրաստանի ԱԳ նախկին նախարար, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Մայա Փանջիկիձեն:
-
12.09.2016|
21:11
2016 թվականի սեպտեմբերի 7-9-ը Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ, թեմի երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ և առաջնորդարանի աջակցությամբ, կազմակերպվեց Վրաստանի հայ համայնքի երիտասարդ առաջնորդների եռօրյա հավաք:
-
12.09.2016|
21:04
Հայաստանն ինքնիշխան պետություն է, եւ ՆԱՏՕ-ն հարգում է նրա՝ որպես ՀԱՊԿ անդամի ընտրությունը՝ հայտարարել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն՝ ելույթ ունենալով «Առաջիկա մարտահրավերներ. ՆԱՏՕ-ն Ուելսից մինչեւ Վարշավա եւ անդին» թեմայով համաժողովում: