-
12.09.2016|
09:11
Ռուսաստանի հետ հարաբերությունների ճգնաժամն սկսվելու հաջորդ օրը Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ելույթ ունենալով «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության նիստի ժամանակ, ռուսական ինքնաթիռի ոչնչացման կապակցությամբ հայտարարեց. «Հրամանը ես անձամբ եմ տվել»:
-
12.09.2016|
08:57
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ամենայն հավանականությամբ, կնշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար՝ Интерфакс-ին հայտնել է ՌԴ կառավարության աղբյուրը:
-
12.09.2016|
08:55
Օրերս ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է 660 բանաձևը, որով կոչ է արվում Վրաստանին «պաշտպանության հնարավորություններ» տրամադրել: Բանաձևի օգտին է քվեարկել 410 պատգամավոր, դեմ էին վեցը:
-
11.09.2016|
20:16
2016 թվականի հունիսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 9-ը` առաջադրումների փուլի ընթացքում, ստացվել է 558 հայտ 13 լեզուներով, որոնցից 254-ը՝ չկրկնվող թեկնածություններ:
-
11.09.2016|
19:36
Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը ակտիվացրել է իր գործունեությունը, որ խանգարի «Եփրատի վահան» գործողությանը, որը Թուրքիայի զինված ուժերը իրականացնում են Սիրիայի հյուսիսում՝ ասված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունում:
-
11.09.2016|
19:34
Սեպտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 45 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց:
-
11.09.2016|
19:33
ԱՄՆ-ում հարգանքի տուրք են մատուցում 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների զոհերի հիշատակին:
-
11.09.2016|
19:32
Սիրիայում երեկ օդային ռմբակոծությունների հետևանքով 100 քաղաքացիական անձ է զոհվել, հաղորդում է Լոնդոնում գտնվող Մարդու իրավունքների սիրիական դիտորդ մարմինը:
-
11.09.2016|
19:31
«Մենք ողջունում ենք ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջև սիրիական ճգնաժամի շուրջ պայմանավորվածությունները»,- հայտարարել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը։
-
11.09.2016|
19:30
Սեպտեմբերի 11-ին Բելառուսում խորհրդարանական ընտրություններ են, Բելառուսի ԿԸՀ-ի տվյալներով՝ 110 մանդատների համար կպայքարեն 521 թեկնածուներ: