-
09.09.2016|
18:16
Հյուսիսատլանտյան դաշինքը ուժեղացրել է իր ներկայությունը Թուրքիայում՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ Թուրքիա այցի շրջանակում:
-
09.09.2016|
18:15
«Ապրիլից ի վեր Ալիևի ռեժիմը ուժեղացրել է երկրում ազատությունների սահմանափակումները: Այս վտանգավոր և արագընթաց վատթարացումը ավելի վճռական գործողություններ է պահանջում ԱՄՆ-ից, մինչդեռ Օբամայի վարչակազմը ըստ էության դեռ լուռ է»:
-
09.09.2016|
18:13
ՀՀ վարչապետի փոփոխությունը, փորձագետների կարծիքով, հաջորդել է զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավմանը, գրում է gazeta.ru կայքը՝ անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի հրաժարականին և «Газпром Межрегионгаза»-ի թոփ մենեջեր Կարեն Կարապետյանի նշանակվելուն:
-
09.09.2016|
18:07
Թուրքական կողմի նախաձեռնությամբ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսել են։
-
09.09.2016|
18:07
Քննարկվում է Հայաստանի անկախության 25-ամյակին ընդառաջ համաներում հայտարարելու հարցը, որը կտարածվի նաև հուլիսյան դեպքերի հետևանքով անազատության մեջ հայտնված անձանց որոշակի խմբի վրա՝ հաղորդում է Հայաստանի հանրային խորհուրդը՝ նշելով, որ հարցը երեկ ՀԽ փոքր խորհրդի նիստի օրակարգում է եղել:
-
09.09.2016|
15:22
Երևանը հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար առավել հարմարավետ դարձնելու նպատակով մայրաքաղաքում շարունակվում են թեքահարթակների կառուցման աշխատանքները:
-
09.09.2016|
15:21
Սեպտեմբերի 8-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կայացել է «Դասական երաժշտության գոհարները» խորագրով «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հերթական համերգը:
-
09.09.2016|
11:47
ՀՀ վարչապետի հրաժարականը հետևեց երկրում քաղաքական ճգնաժամին և բողոքի զանգվածային ակցիաներին՝ եզրակացրել են համաշխարհային լրատվական գործակալությունները՝ մեկնաբանելով Հովիկ Աբրահամյանի հրաժարականի լուրը, որի մասին հայտնի դարձավ սեպտեմբերի 8-ին կառավարության նիստից հետո:
-
09.09.2016|
11:46
Հովիկ Աբրահամյանն իր խոսքում նաև շնորհակալություն է հայտնել հանրապետական իր գործընկերներին, ամբողջ թիմին՝ հանձին ՀՀ նախագահի:
-
09.09.2016|
11:45
ՀՀԿ խորհրդի նիստում ելույթներ են ունեցել ՀՀԿ նախագահի տեղակալ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ՀՀ վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանը: