-
06.09.2016|
13:29
Սեպտեմբերի 4-ին, ժամը 18.20-ին, ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1956 թ. ծնված Ռազմիկ Գ.-ն Վանաձորի Նժդեհի փողոցի թիվ 5/1 տան տնամերձ տարածքում փոս փորելու ժամանակ հայտնաբերվել է արկի նմանվող 2 առարկա:
-
06.09.2016|
10:19
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հայտարարում է «Հայկյան-2016» մրցանակաբաշխության մասին։ Երիտասարդական այս մրցանակաբաշխության նպատակն է խթանել ուսանողական ինքնակառավարման մարմինների ակտիվությունը, ուսանողական ինքնատիպ նախաձեռնությունները, գիտության ոլորտում երիտասարդների ներգրավվածությունը, միջազգային համագործակցությունը և երիտասարդական քաղաքականության իրականացման այլ ոլորտներում կատարված աշխատանքները:
-
06.09.2016|
10:13
Առաջին պաշտոնական այցով Հայաստանում է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, նա արդեն եղել է Ծիծեռնակաբերդում, հանդիպել վարչապետի ու նախագահի հետ:
-
06.09.2016|
10:11
Սեպտեմբերի18-ին Ռուսաստանում համապետական ընտրություններ են, որոնցից հիմնականը Պետդումայի ընտրություններն են: Ընտրարշավի բոլոր հմայքները լայնորեն սփռված են ռուսական հեռուստաեթերում:
-
06.09.2016|
09:58
G 20-ի սամմիթում Չինաստանում ուշադրությունն իր վրա բևեռեց Էրդողանի ու Պուտինի սիրալիր զրույցը խմբային լուսանկարման ժամանակ: Նրանք խոսում էին իրար հետ, իսկ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆատահ աս Սիսին, որ կանգնած էր նրանց հետևում, լսում էր խոսակցությունը:
-
06.09.2016|
09:55
Դեռևս վաղ է խոսել, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի՞ 2018-ի նախագահական ընտրություններին: Կրեմլի կայքի փոխանցմամբ՝ Bloomberg գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է Վլադիմիր Պուտինը:
-
06.09.2016|
09:54
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլուն: Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և հույս հայտնել, որ նրա առաջին պաշտոնական այցը Երևան կնշանավորվի երկու բարեկամ ժողովուրդների կապերի առավել սերտացմամբ և նոր խթան կհաղորդի միջպետական հարաբերություններին:
-
06.09.2016|
09:53
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ելույթ է ունեցել Չինաստանում G20 գագաթնաժողովում՝ գրում է Hürriyet-ը:
-
06.09.2016|
09:52
Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը պայմաններ կձևավորի խաղաղ գործընթացն առաջ մղելու համար՝ հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ ավանդական դասախոսությամբ հանդես գալով Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի առաջին կուրսեցիների և պրոֆեսորադասախոսական կազմի առջև:
-
06.09.2016|
09:49
ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Արգենտինա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը և Միքայել Մանուկյանը, Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Էմիլիո Մոնսոյի հրավերով սեպտեմբերի 2-ին աշխատանքային այցով մեկնել է Արգենտինա: