-
03.09.2016|
10:29
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ. «Այսօր լրանում է Արցախի անկախության 25-ամյակը, ինչպես նաև այն անձանց հիշատակի օրն է, ովքեր կորցրել են իրենց կյանքը հանուն Արցախի ազատության:
-
03.09.2016|
10:28
Լիբանանյան Аs Safir թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մինչև սեպտեմբերի վերջը Մոսկվայում հանդիպելու է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։
-
03.09.2016|
10:25
Երևանը կտրականապես հերքում է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Աբխազիայի իշխանության ներկայացուցիչների հետ՝ հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Գիգի Գիգիաձեն՝ տեղի ունեցածը «հերթական շահարկում» որակելով:
-
03.09.2016|
10:24
Գլխավոր հարցը, որ ծագում է Իսլամ Քարիմովի մահվամբ, մեկն է՝ կարո՞ղ են ՈՒզբեկստանի նոր ղեկավարները պահպանել վերահսկողությունը 32- միլիոնանոց երկրի վրա: Հարցը հրատապ է՝ չնայած թվացյալ կայունությանը, իրավիճակը ՈՒզբեկստանում պայթյունավտանգ է:
-
03.09.2016|
10:10
ՈՒզբեկստանի պետական հեռուստատեսությունը սեպտեմբերի 2-ին հայտարարել է նախագահ Իսլամ Քարիմովի մահվան մասին՝ վերջ դնելով օրեր շարունակված անորոշությանը ՈՒզբեկստանը 27 տարի շարունակ ղեկավարած Քարիմովի ճակատագրի շուրջ:
-
02.09.2016|
23:42
ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում սեպտեմբերի 2-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձին մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանած պաշտոնական պատվիրակության, արցախահայության և արտերկրից ժամանած հյուրերի հետ Վերածննդի հրապարակից հանդիսավոր քայլերթով գնացին Ստեփանակերտի հուշահամալիր:
-
02.09.2016|
23:41
Չինաստանը կբարձրացնի համագործակցության մակարդակը Եվրասիական տնտեսական միության հետ՝ Հանչժոուում (Արևելյան Չինաստանի Չժենցզյանի նահանգ) հայտարարել Է ՉԺՀ-ի նախագահ Սի Ձինպինը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ հանդիպմանը:
-
02.09.2016|
23:40
Ռուսաստանը պատրաստ է աշխատել ԱՄՆ-ի ցանկացած նախագահի հետ, թեև երկու թեկնածուներն էլ՝ թե Հիլարի Քլինթոնը, թե Դոնալդ Թրամփը, ընտրություններից առաջ լավ օրինակ չեն ծառայում՝ հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
-
02.09.2016|
23:39
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը չի պատրաստվում շտապ մեկնել ՈՒզբեկստան՝ հաղորդվում է Facebook-ում Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության էջում:
-
02.09.2016|
23:39
ՈՒզբեկստանի ավիացիոն իշխանությունները հաստատել են Սամարղանդի օդանավակայանի փակման լուրը: