-
31.07.2016|
10:19
Մի քանի օր զինված խմբի գրաված ՊՊԾ գնդի տարածքում գտնվող բժիշկ Սալվադոր Խեչոյանը երեկոյան է դուրս է եկել այնտեղից: Երկու հիվանդներին տեղափոխելիս Սալվադորը դուրս է եկել, նրանց հիվանդանոց է բերել, հիմա ազատության մեջ է։
-
31.07.2016|
10:19
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ժողովված բարձրաստիճան հոգևորականներն անընդունելի են համարում ամեն կարգի անօրինական քայլ ու բռնության միտված գործողություն, որոնք կարող են պատճառ դառնալ արյունահեղության և վտանգելպետականության ապագան:
-
31.07.2016|
10:18
«Մենք հետևում ենք զարգացումներին մեծ մտահոգությամբ: Մենք ցավում ենք ևս մեկ ոստիկանի մահվան կապակցությամբ, և մեր ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին», - հայտարարել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովը:
-
31.07.2016|
10:17
Եվրամիությունը հանդես է եկել հայտարարությամբ` անդրադառնալով Էրեբունի համայնքում գտնվող ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավմանը: «Մենք կոչ ենք անում անմիջապես ազատ արձակել պատանդ պահվող բուժաշխատողներին», - ասված է ԵՄ կայքում հրապարակված հաղորդագրությունում:
-
31.07.2016|
10:14
Երեկոյան Ազատության հրապարակում հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, այնուհետև՝ Բաղրամյան պողոտա և փակեցին:
-
31.07.2016|
10:12
Ազգային անվտանգության ծառայության հաղորդմամբ՝ երբ ցուցարարները փորձել են Սարի թաղի տարածքով մոտենալ անվտանգության գոտուն և ճեղքել պատնեշը, ՊՊԾ գնդի տարածքում գտնվող զինված անձինք կրակ են բացել տարբեր ուղղություններով, նաև լուսաձայնային նռնակներ նետել ոստիկանների ուղղությամբ։
-
-
31.07.2016|
10:09
ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հուլիսի 19-ին մեկնել էր արտասահման բուժման, հուլիսի 29-ին նա ուղեղի կաթված է ստացել` տեղեկացնում է «Ազատություն» կուսակցության լրատվական ծառայությունը:
-
30.07.2016|
11:02
«Երբ հավաքի մասնակիցներից անջատված խումբը փորձել է Սարի թաղի տարածքով մոտենալ անվտանգության գոտուն և ճեղքել ոստիկանական պատնեշը, ՊՊԾ գնդի տարածքում գտնվող զինված անձինք կրակ են բացել տարբեր ուղղություններով: Ոստիկանության մի ծառայող ՊՊԾ գնդի տարածքից դուրս հրազենային վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Վնասվածք ստացած այլ անձանց մասին տեղեկությունները ճշտվում են»:
-
30.07.2016|
11:01
«Ես կոչ եմ անում բոլոր կողմերին անհապաղ վերջ տալ այս վտանգավոր իրադրությանը և վերադառնալ ժողովրդավարական միջոցներին: Ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքը պետք է գերակայեն, հավաքների ազատությունը պետք է լիովին հարգվի»