-
30.07.2016|
11:00
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հաղորդումներ է ստացել, որ բռնություններ են գործադրվել լրագրողների նկատմամբ, խոչընդոտվել է նրանց աշխատանքը:
-
30.07.2016|
10:59
Արտակարգ իրավիճակների նախարարությունում հուլիսի 29-ին ժամը 22։48 ահազանգ է ստացվել, որ այրվում է Սարի թաղ 5-րդ շարք թիվ 1 տան տանիքը:
-
30.07.2016|
10:57
Խորենացի փողոցում և Սարի թաղում միջադեպերի հետևանքով, նախնական տվյալներով, շտապօգնության մեքենաներով մայրաքաղաքի 5 բժշկական հաստատություն են տեղափոխվել կամ դիմել տարբեր վնասվածքներով 60 տուժած, այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը։
-
30.07.2016|
10:55
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Թոմաս Քենթը դատապարտել է հարձակումները Երևանում երկու շաբաթ առաջ ընդդիմադիր խմբի հետ առնչություն ունեցող զինված անձանց կողմից գրավված Էրեբունու ոստիկանական շենքի մոտակայքում ոստիկանության և հարյուրավոր մարդկանց միջև ուրբաթ ուշ երեկոյան տեղի ունեցած բախումները լուսաբանող «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության երեք լրագրողների նկատմամբ՝ ասված է ռադիոկայանի հաղորդագրությունում։
-
29.07.2016|
23:45
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը վերահաստատում է առավելագույն զսպվածություն հանդես բերելու, օրենքի սահմաններում գործելու ու իրավիճակին խաղաղ հանգուցալուծում տալու կոչն՝ ուղղված բոլոր կողմերին, ասված է ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում:
-
29.07.2016|
23:44
Եվրամիությունում չեն բացառել հաջորդ տարի Ռուսաստանի նկատմամբ տնտեսության հատվածներից մեկում գործող պատժամիջոցները վերացնելու հավանականությունը՝ հաղորդում է Reuters-ը` մեջբերելով եվրոպացի դիվանագետի հայտարարությունը:
-
29.07.2016|
23:41
Հուլիսի 30-ին Մոսկվայում կայանալիք «Միջազգային բանակային խաղեր-2016» միջոցառումների հանդիսավոր բացման արարողություններին մասնակցելու նպատակով Մոսկվա է մեկնել Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը:
-
29.07.2016|
23:39
ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստի ժամանակ նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, թե ապրիլյան մարտական գործողությունների վերլուծության արդյունքում ի հայտ եկած բացթողումները շտկելու ուղղությամբ հետևողական աշխատանք է պահանջվում:
-
29.07.2016|
23:37
Ադրբեջանական իշխանությունների քարոզչական ամենահայտնի խոսափողը համարվող ANS հեռուստաընկերությունը Բաքվի վերաքննիչ դատարանի վճռով զրկվեց հեռարձակման իրավունքից:
-
29.07.2016|
23:35
Հուլիսի 17-ից Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) հետևում է Երևանի Էրեբունի վարչական շրջանում ստեղծված իրավիճակին: Ցավով պետք է նշենք, որ թյուր կարծիք է տարածվում հանրության շրջանում` Կարմիր խաչի, տվյալ դեպքում Հայկական Կարմիր խաչի ընկերության գործառույթների վերաբերյալ: