-
26.07.2016|
00:03
Տե՛ր, մի՛ թող ինձ հեռանալ Քո
պատվիրանների սիրուց և
առաքինի վարքից, այլ հորդորի՛ր
առավելանալ արդարության:
-
26.07.2016|
00:02
Հարուստը զրկում և ի՛նքն է սպառնում, աղքատը զրկվում և ի՛նքն է ներողություն խնդրում։
-
25.07.2016|
18:42
Բաքու այցի ընթացքում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը՝ գրել է Hurriyet-ի թղթակից Ֆաթիհ Չեքիրգեն։
-
25.07.2016|
18:41
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դատապարտել է Մյունխենում և Քաբուլում ահաբեկչական հարձակումները, որոնք խլել են տասնյակ մարդկային կյանքեր՝ գրում է The New York Daily News-ը:
-
25.07.2016|
18:40
Գարեգին Չուքասզյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել՝ տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը.
-
-
25.07.2016|
18:39
ՀՀ նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարարությունում մասնակցել է ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների 2016-ի շրջանավարտների ավարտական միջոցառմանը:
-
-
25.07.2016|
18:36
Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ շարունակում է միջոցներ ձեռնարկել Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը զավթած խմբի կողմից հուլիսի 23-ին «միակողմանիորեն դադարեցված բանակցային գործընթացը» վերականգնելու համար:
-
25.07.2016|
14:36
Ազգային անվտանգության ծառայությունը զինված խմբի անդամներին դիմել հետևյալ կոչով.
«2016թ. հուլիսի 17-ից մինչև օրս զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի զավթման ընթացքում, ըստ այս պահին առկա նախնական տվյալների, կատարվել են առնվազն հետևյալ հանցանքները.