-
18.07.2016|
12:22
Հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը տևական բանակցությունների և հատուկ միջոցառումների արդյունքում հաջողվել է ազատ արձակել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զենքի սպառնալիքով պատանդ պահվող ոստիկանության մեկ ծառայողի և մեկ քաղաքացիական անձի՝ շտապօգնության մեքենայի վարորդին, հաղորդում են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից:
-
18.07.2016|
12:21
Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը Lragir.am-ի հետ զրույցում հաստատեց, որ պատանդ ոստիկաններից մեկին այս գիշեր ազատ են արձակել։
-
18.07.2016|
12:20
Զինված խումբը Հայաստանի մայրաքաղաք Երևանում գրոհել է ոստիկանական բաժանմունքը, պատանդներ վերցրել՝ պահանջելով ազատ արձակել «քաղաքական բանտարկյալներին», - գրում է BBC-ի կայքը: Մեկ ոստիկան սպանվել է:
-
18.07.2016|
12:19
«Ժառանգություն» կուսակցությունը վերահաստատում է իր դիրքորոշումը, որ միայն արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններով է հնարավոր իրավիճակը հիմնովին շտկել:
-
18.07.2016|
12:18
«Ես և իմ գործընկերները կոչ ենք անում այս պահին բարիկադի երկու կողմերում կանգնած մեր հայրենակիցներին՝ բռնությամբ որևէ հարց չլուծել։ Իրենցից ամեն մեկը ինչ-որ մեկի որդին, ինչ-որ մեկի հայրն ու ամուսինն են, եղբայրը, սիրելին»։
-
18.07.2016|
12:17
Երեկ «Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամներ Դավիթ Սանսարյանը, Անդրիաս Ղուկասյանը և Դավիթ Հովհաննիսյանը բերման են ենթարկվել Էջմիածնի ոստիկանություն:
-
18.07.2016|
12:16
Պարեկապահակային ծառայությանգունդ տանող Խորենացու փողոցում գիշերը միջադեպեր չեն եղել, ավելի քան 30 ժամ «Հիմնադիր խորհրդարանի» անդամները իրենց հսկողության տակ են պահում գնդի տարածքը:
-
18.07.2016|
12:15
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը խորապես մտահոգված են ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված հարձակման առիթով, որի պատճառով զոհվել է մեկ ոստիկան, մի քանիսը` այդ թվում նաև հարձակում իրականացրած անձանցից, ստացել են մարմնական վնասվածքներ, կան պատանդներ: Մայր Աթոռի մամլո դիվանը երեկ հաղորդել է.
-
18.07.2016|
12:00
Հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը տևական բանակցությունների և իրականացված
հատուկ միջոցառումների արդյունքում հաջողվել է ազատ արձակել ՀՀ
ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զենքի
սպառնալիքով պատանդ պահվող ոստիկանության մեկ ծառայողի, ինչպես նաև մեկ քաղաքացիական անձի՝ շտապօգնության մեքենայի վարորդին:
-
18.07.2016|
10:34
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը` որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպություն, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2008 թվականի մայիսի 19-ի թիվ ՆՀ-118-Ն հրամանագրով հաստատված «ՀՀ Պետական բյուջեից Նախագահի աշխատակազմին հատկացված միջոցները հասարակական կազմակերպություններին որպես դրամաշնորհներ հատկացնելու մասին» կարգը, հայտարարում է դրամաշնորհային մրցույթ: