-
14.07.2016|
13:28
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, տարիներ շարունակ նպաստում է կոլեկտիվի կազմում յուրօրինակ անսամբլների ստեղծմանը։ Հուլիսի 13-ին ծնունդ է առել մի նոր, ինքնատիպ անսամբլ։
-
14.07.2016|
13:24
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին՝ Միացյալ Թագավորության Պահպանողական կուսակցության ղեկավարի և երկրի Վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
-
14.07.2016|
12:50
«Ռուսական երկաթուղին» և Իրանը «Հյուսիս-Հարավ միջանցք» նախագծի շուրջ համագործակցության արձանագրություն են ստորագրել՝ «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում՝ լիագումար նիստի ժամանակ, ասել է «Ռուսական երկաթուղիների» փոխնախագահ Ալեքսանդր Միշարինը, փոխանցում է RNS-ը։
-
14.07.2016|
12:48
Հայաստանը, Իրանը, Վրաստանը, Բուլղարիան և Հունաստանը մտադիր են տրանսպորտային միջանցք ստեղծել, որը Պարսից ծոցը կկապի Սև ծովին:
-
14.07.2016|
12:47
Վախթանգ Դարչինյանը ռինգում WBC վարկածով աշխարհի չեմպիոնի գոտու համար հերթական մենամարտն անցկացնելու է հուլիսի 16-ին ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի Բիրմինգեմ քաղաքում:
-
14.07.2016|
12:45
ՀՀԿ-ն պատրաստ է համագործակցել ցանկացած ուժի հետ, եթե չլինեն գաղափարական տարաձայնություններ, ասաց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը կուսակցության ԳՄ նիստից հետո:
-
14.07.2016|
12:44
Իտալացիներն արձագանքել են բժիշկների կոչերին և ռեկորդային քանակությամբ դոնորական արյուն հանձնել 2 օր առաջ երկաթուղային աղետից տուժածների համար:
-
14.07.2016|
12:30
«Մենք բալթյան երկրներում ու Լեհաստանում զորքերի լրացուցիչ տեղակայումը չենք դիտարկում անմիջական սպառնալիք Բելառուսի անվտանգությանը»՝ ՆԱՏՕ-ի Վարշավայի հուլիսի 8-9-ի սամմիթում ընդունված որոշումը մեկնաբանելով՝ ասել է Բելառուսի ԱԳ փոխնախարար Ելենա Կուպչինան:
-
14.07.2016|
10:39
Հուլիսի 13-ի լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն:
-
13.07.2016|
22:27
Ճապոնիայի կայսր Ակիհիտոյի՝ գահից հրաժարվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը՝ լրագրողներին ասել է Կայսերական պալատի գործակալության ղեկավարի տեղակալ Սինյիտիրո Յամամոտոն։