-
13.07.2016|
22:26
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Մոսկվա այցի ժամանակ ՌԴ իշխանություններին կառաջարկի Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարի նոր նախաձեռնություն, գրում է The Washington Post-ը։
-
13.07.2016|
22:25
Թուրքիան Սիրիայի հետ լավ հարաբերությունների կարիք ունի՝ հայտարարել է վարչապետ Բինալի Յիլդիրիմը։ Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը «Արդարություն և զարգացում» կուսակցության նահանգային կառույցների ղեկավարների հետ հանդիպմանը խոսել է հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին։
-
13.07.2016|
22:24
ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնն ընտրվելու դեպքում կարող է փոխնախագահ նշանակել Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի նախկին գերագույն գլխավոր հրամանատար, ծովակալ Ջեյմս Ստավրիդիսին: Նա 61 տարեկան է և Մասաչուսեթս նահանգում Տաֆթս համալսարանին կից Ֆլետչերի անվան դիվանագիտության և իրավունքի դպրոցի դեկանն է:
-
13.07.2016|
22:23
Անվտանգության նկատառումներով փակվել են Անկարայում Ֆրանսիայի դեսպանատունը և Ստամբուլում գլխավոր հյուպատոսությունը:
-
13.07.2016|
22:22
Մահացել Է իտալական Կոզա նոստրա մաֆիայի պարագլուխ Բեռնարդո Պրովենցանոն, որը 2006-ից բանտում էր: 83-ամյա հանցագործը վաղուց ծանր հիվանդ Էր:
-
13.07.2016|
22:21
«Շարունակվում է Ռուսաստանի ՌՏՈՒ գործողությունը։ Հարվածներն իրականացվում են ՌՏՈՒ գործողությունների շրջանակներում»:
-
13.07.2016|
22:20
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Նախորդ եռակողմ զրույցը հուլիսի 8-ին էր:
-
13.07.2016|
22:19
Խորհրդարանական ընտրությունները Վրաստանում հոկտեմբերի 8-ին են: Քարոզարշավն արդեն պաշտոնապես մեկնարկել է:
-
13.07.2016|
21:39
Այսօր 13-րդ «Ոսկե Ծիրան» Երևանի միջազգային փառատոնի շրջանակներում կայացավ «Technology and Science Dynamics» ընկերության կողմից մշակած առաջին հայկական 360 աստիճան կրթական ֆիլմի շնորհանդեսը:
-
13.07.2016|
16:32
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի (ԵՊԼՀ) հիմնը` ԵՊԼՀ երգչախմբի կատարմամբ, շրջանավարտի երդումը: ԵՊԼՀ բակում այս տրամադրություններն էին տիրում: Բուհի 2015-2016 ուստարվա բակալավրիատի և մագիստրատուրայի 861 շրջանավարտ ստացավ ավարտական վկայական: Նրանցից 146-ը ստացան կարմիր դիպլոմներ: