Մեր ժողովուրդը տարբեր երկրներում ունեցել է մի քանի հայաքաղաքներ` արմենոպոլիսներ, այսինքն՝ բնակավայրեր, որոնք հիմնել են հայերը և որոնք եղել են զուտ հայաբնակ:
Նրա հետ հարցազրույցը նախատեսել էի անել մահվանից մոտ քսան օր առաջ: Իմ հարցազրույցների աչալուրջ ընթերցողն էր ու միշտ պատրաստակամ՝ պատասխանելու «Իրատեսի» հարցերին: Սակայն բնությունն իր օրենքներն ունի, ու երբեմն դրանք շատ են դաժան:
Շատ քիչ աշակերտների ծնողների կարող ես այսօր հանդիպել, ովքեր չեն դժգոհում դպրոցական դասագրքերի որակից: Հիմնական պատճառն այն է, որ դրանք մատչելի չեն, խրթին են ու բարդ:
Սեփականը պահելով անառիկ ու յուրաքանչյուր խաղակեսում հեղինակելով մեկական գոլ (երկուսն էլ Անտուան Գրիզմանի ակտիվում է)՝ Ֆրանսիայի ընտրանին կիսաեզրափակիչ փուլից տուն ուղարկեց աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականին՝ իրավունք ձեռք բերելով եզրափակչում աշխահամասի չեմպիոնի կոչումը վիճարկելու Պորտուգալիայի ընտրանու հետ:
Հարգելի ընթերցողներ: Պարբերաբար ձեր ուշադրությանն ենք ներկայացնում գրող, հրապարակախոս, «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻ (ՎԱՍ) ասույթներից:
Շոգ է, ամեն ինչին ավելացել է նաև շոգի տոթ ու անձրևոտ դիմադրությունը: Գուցե աջակցությունը: Ով ինչ է սիրում ու չի սիրում: Շոգը մնում է շոգ՝ անկախ ինչպես են իրեն ընկալում: Ինչպես՝ ճշմարտությունը: Ինչպես՝ լռությունը: Ինչպես՝ ամեն ինչը:
Թերևս պետք է սկսել ոչ թե ռուս-թուրքական «սիրավեպից», այլ Brexit-ից վայրկյաններ անց ևս մեկ անգլո-սաքսական «անջատողականությունից»: Ասել, որ դա սկանդալ էր, նշանակում է ոչինչ չասել: Խոսքը դեպի Իրաք Մեծ Բրիտանիայի ձեռնարկած խաչակրաց արշավանքի և օրերս բրիտանական հայտնի փորձագիտական կարծիքի մասին է, որ պատճառաբանված չէր Բրիտանիայի հարձակումը Իրաքի վրա՝ Իրաքը կենսաբանական զենք չուներ:
Ահարոնի հետ ծանոթացել էի 1988-ին դատախազության աշխատողների վերապատրաստման կուրսերում, սումգայիթյան դեպքերից մի քանի ամիս հետո: Մի քանի օրվա ծանոթներ էինք, որ մի դեպք մեզ դարձրեց հնամենի բարեկամներ:
Գիտեք, այո, կարող են լինել մարդիկ, որոնք փողի են սպասում, բայց ավելի շատ են մարդիկ, ովքեր գաղափարի, արդարության են սպասում, ուզում են իրավիճակ փոխվի, իրենք իրենց մարդ զգան, երկրի քաղաքացի լինեն: Մենք այդ մարդկանց հետ ենք աշխատելու:
Երեք գերտերությունների ղեկավարների հանդիպման փաստը, որը կանխատեսելի էր տարբեր տեսակի սիստեմային նկատառումներից ելնելով, առաջ է քաշում բազմաթիվ որակապես նոր ու չլուծված հարցեր, որոնցից հիմնականը միաբևեռ ուժային աշխարհին փոխարինելու եկող ուժային բազմաբևեռության տեսակն ու բնույթն է...