-
06.07.2016|
08:29
Ղազախստանի և Թուրքիայի նախագահներ Նուրսուլթան Նազարբաևը և Ռեջեփ Էրդողանը հեռախոսով քննարկել են երկկողմ համագործակցությունը, առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում համագործակցության ակտիվացման ճանապարհները:
-
06.07.2016|
08:28
Trend-ի փոխանցմամբ` ՌԴ ԱԳնախարար Սերգեյ Լավրովը Բաքու կայցելի հուլիսի երկրորդ տասնօրյակին:
-
06.07.2016|
00:45
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացառել է Եգիպտոսի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորությունը, հայտնում է AFP–ն։
-
06.07.2016|
00:45
ԵՄ ղեկավարները սեպտեմբերի 16-ին Բրատիսլավայում քննարկելու են Մեծ Բրիտանիային վերաբերող իրավիճակը՝ ասել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Եվրախորհրդարանի նստաշրջանում:
-
06.07.2016|
00:44
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է հուլիսի 8-ին Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ–ի գագաթնաժողովում գործընկերներին կոչ անել ռազմական ոլորտում ավելի սերտ համագործակցել ԵՄ–ի հետ, գրում է The New York Times–ը:
-
06.07.2016|
00:42
Անվտանգության սպառնալիքներից մեկը, որը մենք դիտարկում ենք, ՆԱՏՕ-ի ընդլայնումն ու մեր պետությունների սահմաններին մոտենալն է՝ «Ինտեֆաքսին» ասել է ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ, հատուկ հանձնարարություններով դեսպան Վիկտոր Վասիլեւը:
-
06.07.2016|
00:41
Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ իրավիճակի կարգավորումը շատ ակտիվ է ընթանում, բայց առանց ավելորդ շտապողականության՝ գրում է «Իզվեստիան»` վկայակոչելով դիվանագիտական շրջանակներում աղբյուրին:
-
06.07.2016|
00:41
Իսրայելի խորհրդարանում մեկ ժամ քննարկումից հետո խորհրդարանը 24 կողմ ձայնով հավանություն տվեց կառավարության ներկայացուցիչի առաջարկին եւ Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող բանաձեւը կրկին ուղարկեց կրթության հանձնաժողով լրացուցիչ քննարկման համար։
-
06.07.2016|
00:40
«Ապրիլյան բախումներից հետո Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունները առավել քան երբևէ հակված են ղարաբաղյան խնդրի ռազմական լուծմանը», - պնդում են Միջազգային ճգնաժամային խմբի (ICG) փորձագետները:
-
06.07.2016|
00:38
Հուլիսի 1-5-ը Թբիլիսում անցկացված նստաշրջանի վերջին օրը ԵԱՀԿ ԽՎ-ն ընդունեց հիմնական փաստաթուղթը՝ հռչակագիրը, որտեղ անդրադարձ կա ԵԱՀԿ տարածքի հակամարտություններին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: