-
03.07.2016|
00:49
ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Շիրակի մասնաճյուղը Արթիկի «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հետ համատեղ շարունակում է Արթիկ քաղաքում տեղի ունեցած ջրհեղեղով պայմանավորված խմելու ջրի որակի ամենօրյա մոնիթորինգի իրականացումը:
-
03.07.2016|
00:36
Նախագահ Սերժ Սարգսյանը, Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ, այսօր այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր:
-
02.07.2016|
01:45
ԵԱՀԿ-ն աշխատում է կազմակերպության նախագահի անձնական ներկայացուցչի՝ դեսպան Անջեյ Կասպրշիկի գրասենյակի լիազորություններն ավելացնելու ուղղությամբ՝ հուլիսի 1-ին ԵԱՀԿ խոհրդարանական վեհաժողովի 25-րդ լիագումար նստաշրջանում հայտնել է կազմակերպությունում նախագահող Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը:
-
02.07.2016|
01:41
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հաստատել է՝ ԵՄ կազմից դուրս գալուց հետո Բրիտանիան ձգտում է Եվրամիության հետ հաստատել հնարավորինս սերտ կապեր, ԵՄ-ի հետ բանակցություններ վարել մինչև Brexit-ի պաշտոնական գործընթացի սկսումը՝ հայտարարել է Դաունինգ սթրիթի պաշտոնական ներկայացուցիչը Քեմերոնի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի բանակցությունների արդյունքում` Սոմմի ճակատամարտի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
-
02.07.2016|
01:37
Ավստրիայի Սահմանադրական դատարանն աննախադեպ որոշում է կայացրել՝ չեղյալ է հայտարարել նախագահական ընտրությունների արդյունքները, բավարարելով աջ ազգայնական կուսակցության հայցը, որի թեկնածուն պարտվել է նախագահական ընտրություններում և այժմ շանսեր ունի հետ բերելու կորցրած ձայները:
-
02.07.2016|
01:33
Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել Սահմանադրության օրվան նվիրված ընդունելությանը։ Օրվա առիթով տեղի է ունեցել նաև ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանի «Սահմանադրական մշակույթ. պատմության դասերը և ժամանակի մարտահրավերները» գրքի շնորհանդեսը, որի հրատարակությունը նվիրված է Հայաստանի անկախության 25-ամյակին:
-
02.07.2016|
01:27
«Սու-24» ինքնաթիռի սպանված օդաչու Օլեգ Պեշկովի ընտանիքը հրաժարվել է Թուրքիայում առաջարկվող տնից՝ թուրքական իշխանությունների առաջարկ անվանելով ստորացուցիչ։
-
02.07.2016|
01:25
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Սոչիում մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 34-րդ նիստին, որին ամփոփվել են ՍԾՏՀԿ-ում Ռուսաստանի 6-ամսյա նախագահության արդյունքները:
-
02.07.2016|
01:23
Հնարավոր է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հանդիպեն մինչև սեպտեմբերի 1-ին Պեկինում կայանալիք Մեծ Քսանյակի գագաթնաժողովը:
-
02.07.2016|
01:21
Այս օրերին տարածաշրջանում է ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը: