-
30.06.2016|
17:58
Աղվերանում այսօր մեկնարկել է Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի բարձրագույն կրթության զարգացում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու նպատակով» թվինինգ ծրագրի փակմանը նվիրված երկօրյա համաժողովը:
-
30.06.2016|
17:56
Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գործող նախագահ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով՝ կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների 34-րդ նիստին մասնակցելու նպատակով հուլիսի 1-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Սոչի։
-
30.06.2016|
14:53
Ազգային ժողովն ավարտեց արտահերթ նստաշրջանը: 20 րոպեում պատգամավորները քվեարկեցին 25 հարց:
-
30.06.2016|
14:52
Ազգային ժողովը հունիսի 30-ին վավերացրեց Ռուսաստանի հետ ՀՕՊ միավորված համակարգի ստեղծման համաձայնագիրը՝ կողմ քվեարկեց 102 պատգամավոր, 8-ը դեմ էին:
-
30.06.2016|
14:51
Turan-ի փոխանցմամբ՝ «Ռոսնեֆտը» 2017-ից կարող է սկսել Իրանին բենզինի մատակարարումները: Այդ ժամանակ Petrocas-ը, որում պետական ընկերությանը պատկանում է բաժնետոմսերի 49 տոկոսը, պլանավորում է լոգիստիկ տերմինալ կառուցել Հարավկովկասյան միջանցքի միջոցով:
-
30.06.2016|
14:50
Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը ցուցադրել է իր անարդյունավետությունը, ՍԾՏՀ ԽՎ-ում հայտարարել է Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Էլդար Գուլիևը:
-
30.06.2016|
14:49
Ռուսական RIA Novosti-ին տված հարցազրույցում ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել է, որ հիմա չի առաջադրվում Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահներ տեղակայելու գաղափարը:
-
30.06.2016|
14:48
Վրացական «Մաեստրո» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն կարծում է, որ Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը համապատասխանում է Վրաստանի շահերին:
-
30.06.2016|
14:47
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ նրա գործադրած ջանքերը:
-
30.06.2016|
14:46
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունիսի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` ծննդյան օրվա կապակցությամբ: